Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Նոր կյանք՝ լքված գյուղերում 20.08.2020
Լոռու մարզպետին ներկայացվեց մարզի լքված բնակավայրերի վերականգնման ծրագիրը: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «ԷԴԼԵՆ» հայ-իրանական համատեղ ընկերության ներկայացուցիչներին՝ քննարկելու «ՀՀ լքված գյուղերի վերականգնման ծրագրի» իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Մարզպետին ներկայացվեց ծրագրի բովանդակությունն ու նպատակները. Դրանք են հնարավորինս վերականգնել լքված բնակավայրերը աջակցել գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը ստեղծել աշխատատեղեր ապահովել ներգաղթ լուծում տալ սոցիալական խնդիրների:

Ուշադրություն 20.08.2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-ից մինչև 19.00-ն փակ է լինելու երթևեկության համար։

Տեսակապի միջոցով քննարկում՝ «Արխիդաչ» ընկերության ներկայացուցիչների հետ 19.08.2020
Դեռ ամիսներ առաջ ընդունելով Լոռու մարզպետարանի առաջարկությունը՝ հոլանդական «Արխիդաչ» ընկերությունը պատրաստակամություն էր հայտնել գործընկերային հիմունքներով պատրաստել Վանաձորի Սայաթ_Նովայի անվան զբոսայգու 3D մոդելավորմամբ նախագիծը: Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը, ծրագրերի և զբոսաշրջության բաժնի պետ Հերմինե Գասպարյանը տեսակապի միջոցով քննարկում անցկացրեցին «Արխիդաչ» ընկերութան համահիմնադիրների և ներկայացուցիչների հետ:

Ղազարյանների ընտանիքի 30 տարվա երազանքն իրականություն դարձավ 18.08.2020
Երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների՝ բնակարանով ապահովման հարցը կառավարության ու մարզպետարանի օրակարգում է: Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանի, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ի նախագահ Աշոտ Եղիազարյանի անմիջական մասնակցությամբ տրվեց Ղազարյանների տան շինարարության մեկնարկը: Հիշեցնենք՝ դեռևս 2020թվականի հունիսի 3-ին Լոռու մարզպետի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի միջև կնքվել էր ծրագրի շահառու ընտանիքների համար բնակարանների կառուցման պայմանագիր: Թվով 153 շահառու ընտանիքներից 107 ընտանիքի հետ պայմանագրերն արդեն կնքվել են, սկսվել է բնակելի տների կառուցումը, մյուս շահառու ընտանիքների հետ կատարվում է փաստաթղթերի ճշտում և հավաքագրում:

Covid_19 տեղեկատվություն 18.08.2020
01.03.20-18.08.2020թ.-ի դրությամբ ՀՀ Լոռու մարզի բուժհաստատությունների և ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի կողմից իրականացվել է 4669 նմուշառում, որից ՝ 18.08.2020թ.-ի դրությամբ դրական ախտորոշում է տրվել 1919 քաղաքացու, մինչ օրս գրանցվել է 27 մահվան դեպք, առողջացել է 1708 մարդ: Այսօրվա դրությամբ բուժում է ստանում 184 քաղաքաի, որից ՝ հոսպիտալիզացված են – 53 տանը բուժվում են 131 ինքնամեկուսացված է 598 քաղաքացի Լոռու մարզում Covid_19–ի բուժմամբ զբաղվել են հետևյալ բուժհաստատությունները .

Շնորհավորագիր' Ֆահրադ Ափուջանյանին 18.08.2020
Լոռու մարզպետարանը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մշակույթի ոլորտի վաստակավորներին: Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանին՝ ծննդյան 70 և աշխատանքային գործունեության 50-ամյա հոբելյանի կապակցությամբ շնորհավորելու և շնորհավորագիր հանձնելու նպատակով:



