Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը ներկայացրեց Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանին

26.11.2020

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 24-ի, թիվ 1272-Ա որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարին անձամբ ներկայացրեց համայնքապետարանի աշխատակզմին և համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
Մարզի ղեկավարը շնորհավորեց Ա. Գրիգորյանին պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ: Նա անդրադարձավ համայնքում առկա լրջագույն խնդիրներին՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակ անց հետևողական և համագործակցային աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել դրանք, ու համայնքի զարգացման կայուն ուղի նախանշել:
Ա. Ղուկասյանը հավաստեց նաև, որ Լոռու մարզպետարանի աշխատակազմը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին:
Ա. Գրիգորյանն իր հերթին խոստացավ պատվով իրականացնել իր վրա դրված պարտականությունները, նպաստել համայնքի զարգացմանը և ծառայել համայնքի բնակչությանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23