Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Հայրենիքի լոռեցի նվիրյալները».Վազգեն Վարդանյան

27.11.2020

 Լոռու մարզպետարանը սկսում է նոր շարք՝ «Հայրենիքի լոռեցի նվիրյալները» խորագրով:
Պատիվ ունենք անդրադառնալու պատերազմի ընթացքում հերոսացած մեր լոռեցիներին:
Մեր առաջին հերոսը «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած փոխգնդապետ Վազգեն Վարդանյանն է:
Պատերազմի բովով անցած փոխգնդապետ Վազգեն Վարդանյանն ասում է.
-Մեր զինվորը կռվել է առյուծի նման, և ես համարում եմ, որ մեր բանակը հաղթել է…ռազմի դաշտում մենք արել ենք անհնարինը, մենք պիտի հպա՛րտ քայլենք ու գլուխներս բարձր:
-Մեր երկիրը պիտի անկախ ու խաղաղ լինի: Խաղաղության հասնելու միա՛կ ճանապարհը հզոր բանակ ունենալն է. եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվի՛ր պատերազմի: Ահա ա՛յս նշանաբանով պիտի շարժվենք:
-Համախմբվե՛նք, միասնակա՛ն լինենք. ամենակարևորը դա է: Այս պատերազմի ընթացքում ինչ- որ չունեինք, պիտի ձեռք բերենք, թերությունները շտկենք: Դա միա՛կ ճանապարհն է, որ մեր երկիրը խաղաղ ու անկախ լինի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:21:55