Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի համայնքերին տրվող դոտացիան 2021թ. նախատեսվում է ավելացնել 1.166 մլն դրամով. Աշխատանքային խորհրդակցություն Լոռու մարզպետարանում

01.12.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից անցկացված աշխատանքային խորհրդակցության կարևորագույն հարցերն էին.

 2021թ. ՀՀ պետական բյուջեի նախագծով նախատեսվում է մարզի համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը ավելացնել շուրջ 1.166 մլն դրամով՝ կազմելով 6 մլրդ 590 մլն դրամ, ինչը լուրջ աջակցություն կարող է հանդիսանալ համայնքների համար: Մարզի ղեկավարը կարևորում է այդ գումարների մեծ մասը սուբվենցիոն ծրագրերին ուղղելու անհրաժեշտությունը:
 Մարզում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են:
2020թ. հաստատված 97 ծրագրերից 50-ն ավարտված են, 21-ը ավարտական փուլում են, 14-ը կավարտվեն մինչև տարեվերջ: Ըստ նախնական ուսումնասիրությունների՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված և մի շարք այլ օբյեկտիվ պատճառներով, հնարավոր է ավարտին չհասցվի շուրջ 12 ծրագիր: Ավարտված ծրագրերի պետական ֆինանսավորումը, մարզի ղեկավարի հանձնարարությամբ, կիրականացվի ավարտական ակտերի առկայության դեպքում: Մինչև տարեվերջ դրանց բացակայության պարագայում պետբյուջեից ֆինանսվորում չի կատարվի:
Անդրադարձ կատարվեց նաև 2019թ.-ին չավարտված և 2020թ. տեղափոխված 3 ծրագրերին. դրանց հետ կապված ավարտական ակտեր առկա չեն:
 Մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը նոյեմբերի 27-ի դրությամբ պլանի դիմաց կազմել է 70.9 տոկոս: Անընդունելի է հատկապես այն, որ կան համայնքներ, որոնք շաբաթական կտրվածքով որևէ մուտք չեն ունեցել: Մարզի ղեկավարի հանձնարարությունն է հետևողական աշխատանքներ իրականացնել ցուցանիշը տարվա վերջին 100 տոկոսին մոտեցնելու ուղղությամբ:

 Արցախի Հանրապետությունից տեղահանված և Լոռու մարզում ապաստան գտած ընտանիքների նկատմամբ շարունակվում են հետևողական աշխատանքները: Օպերատիվ կերպով լուծում են ստանում նրանց կեցավայրով, սննդով և առաջնային կարիքի այլ պարագաներով ապահովման խնդիրները, ըստ անհրաժեշտության կազմակերպվում է նաև նրանց տունդարձը:
Քննարկվեցին այլ օրախնդիր հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36