Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսիին

07.09.2021

Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել էր ԱՄՆ դեսպան Լին Մ.Թրեյսիին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտնյաներ:
Ողջունելով տիկին դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը, դեսպանատանը մարզում բազմաթիվ ծրագրերի իրականացման համար՝ մասնավորապես ուղղված առողջապահության, կրթության, տնտեսության, զբոսաշրջության, ՏԻՄ և մի շարք այլ ոլորտների զարգացմանը:
-Վստահ եմ առաջիկայում ևս այս ծրագրերը շարունակական կլինեն: Ուզում եմ վստահ լինեք, որ մարզպետարանը, հանդիսանալով տարածքային կառավարման մարմին իր ուժերի և հնարավորությունների սահմաններում, պատրաստ է աջակցելու այդ ծրագրերի լիարժեք կյանքի կոչմանը,-ասաց Ա. Խաչատրյանը:
Տիկին դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ հյուրընկալության և իրականացող ծրագրերին տեղական մակարդակում ամենայն աջակցություն ցուցաբերելու համար:
-Բացի այն, որ մենք սերտորեն համագործակցում ենք ՀՀ կառավարության հետ, մեզ համար շատ կարևոր է մարզպետարանի և համայնքապետարանների պատրաստակամությունն օգտակար լինելու ցանկացած հարցում,-մասնավորեպես նշեց տիկին Թրեյսին:
Վերջինիս խնդրանքով մարզի ղեկավարը և մարզպետարանի պատասխաատու պաշտոնայները ներկայացրեցին մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները և ներկայում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված գործուն քայլերը: Տիկին դեսպանը հետաքրքրվեց նաև առաջիկայում նախատեսվող համայնքների խոշորացման գործընթացով, ՏԻՄ ընտրություններով և հույս հայտնեց, որ դրանք կանցնեն նույնքան թափանցիկ, որքան հունիսի 20-ին անցկացված ԱԺ ընտրութուններն էին: Մարզի ղեկավարն իր հերթին վստահեցրեց, որ այդ նապատկով ներդրվելու են առավելագույն ջանքեր:
Կողմերը նաև փոխանակվեցին հուշանվերներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36