Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ և Վանաձորում գործող «Խաչվող ուղիներ», Հայկական Կարիտասի «Փոքրիկ Իշխան», «Օրրան», «Առավոտ» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում-քննարկում: Նշված կազմակերպությունների սոցիալ-հոգեբանական թիմերն այս ամբողջ ընթացքում, սերտորեն համագործակցելով մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնի հետ, հետևողական աշխատանքներ են իրականացրել Արցախից տարհանված և Վանաձորի թվով 14 կենտրոնացված կացարաններում ժամանակավորապես ապաստան գտած ընտանիքների հետ: Ողջունելով ներկաներին՝ Գ. Մարկոսյանը շնորհակալություն հայտնեց նրանց ակտիվ և անշահախնդիր համագործակցության, իրականացվող մեծածավալ աշխատանքի համար՝ կարևորելով գործակցության շարունակականությունը ինչպես արցախցի ընտանիքներին աջակցելու նպատակով, այնպես էլ՝ հետագայում՝այլ ծրագրերի շրջանակներում՝ ի շահ Լոռու մարզի զարգացման:

Յուրաքանչյուր արցախցու ծնունդ նոր վերածնունդ է 15.11.2020
Այս փոքրիկներն արցախցիներ են, ովքեր ծնվել են Լոռու մարզում: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Լոռու մարզում ծնվել է 8 երեխա՝ 4 տղա և 4 աղջիկ (Ստեփանավանի ԲԿ-ում ` 1, Սպիտակի ԲԿ-ում՝ 2, Վանաձորի բժշկական կենտրոնում՝ 5 փոքրիկ): Այս օրերին ամեն մի արցախցու ծնունդ կրկնակի ուրախություն է. ազգի շարունակականության ու հարատևության գրավականն է: Այսօր, առավել քան երբևէ՝ մեզ պետք են նո՛ր ծնունդներ՝ զինվորներ ու զինվոր ծնող մայրեր, ովքեր վաղվա մեր հաղթանակների, հուսալի ու անվտանգ օրերի կերտողը կդառնան:
Մարզպետ Ա. Ղուկասյանի գլխավորությամբ և փոխմարզպետ Գ.Մարկոսյանի համակարգմամբ ստեղծված Լոռու համակարգման կենտրոնը շարունակում է համագործակցել տարբեր հասարակական կազմակերպությունների և անհատների հետ՝ նպատակ ունենալով արցախցի ընտանիքներին ապահովել հնարավոր բոլոր միջոցներով՝ հագուստ, սնունդ, առաջնային անհրաժեշտության պարագաներ: Որոշ ընտանիքների տրամադրվել է նաև ֆինանսական աջակցություն: Դե իսկ ստեղծված բազմաթիվ խմբակներն ու ժամանցի կենտրոնները (երգի, պարի, ասեղնագործության և այլն) հնարավորություն են տալիս զբաղվածություն ապահովել արցախցի երեխաների համար: Համակարգման կենտրոնը մոտ երկու ամիս է՝ շուրջօրյա ռեժիմով աշխատում է և շարունակելու է իր աշխատանքները՝ արցախցի ընտանիքների խնդիրները օր առաջ լուծելու համար:

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 13.11.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ այսօր անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեցին մի շարք կարևոր հարցերի:

Ի գիտություն 09.11.2020
Լոռու մարզպետարանում ձևավորված համակարգման կենտրոնը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գլխավորությամբ և մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի համակարգմամբ ավելի քան մեկ ամիս է՝ իրականացնում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը, հոգում նրանց առաջին անհրաժեշտության բոլոր կարիքները: Համակարգման կենտրոնի կազմում ներգրավված են ինչպես աշխատակիցներ մարզպետարանի աշխատակազմից, այնպես էլ՝ տարբեր կազմակերպությունների, քաղհասարակության ակտիվ ներկայացուցիչներ: Շուրջօրյա ռեժիմով աշխատանքի արդյունքը բազմաթիվ շնորհակալական խոսքերն են, ձևավորված բարեկամական միջավայրը:

Համախմբվածության շնորհիվ Լոռին, մեկ բռունցք դարձած, կարողանակում է լուծում տալ խնդիրներին 06.11.2020
Նոյեմբերի 6-ին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանին, միջազգային «ՕՄ» կազմակերպության ներկայացուցիչներին՝ ի դեմս իրանահայ Էդիսոն Ղարբինյանի: Վանաձորի ավետարանական եկեղեցին Արցախի հանրապետության դեմ սանձվազերծված պատերազմի առաջին իսկ օրերից, համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ, նաև մի շարք բարերարների օգնությամբ մեծաքանակ աջակցություն է ցուցաբերել արցախից ժամանած ընտանիքներին: Եկեղեցու հետ սերտորեն համագործակցող կառույցների թվում է եղել նաև միջազգային «ՕՄ» կազմակերպությունը:



