Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրում նշվեց նրա 152֊րդ տարեդարձը

19.02.2021

 
Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 152-րդ տարեդարձի առթիվ մեծ լոռեցու ծննդավայրում կազմակերպվել էր տոնական միջոցառում, որին ներկա էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Մինչ միջոցառման մեկնարկը, Լոռու մարզպետը նախ ծաղիկներ խոնարհեց բանաստեղծի կիսանդրու առջև, ապա Տեր Գրիգորիս քահանայի գլխավորությամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում միասնական աղոթք հնչեցվեց առ Աստված:
Ամենայն հայոց բանաստեղծի հյուրընկալ հարկի ներքո Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտները ստեղծել էին թումանյական միջավայր՝ բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ պոեմներից ու երգեր։
Աշակերտների ելույթներին հաջորդեց մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական խոսքը. մարզի ղեկավարը հորդորեց՝ շատ կարդալ ու հատկապես Թումանյան կարդալ.
- Հաճա՛խ կարդացեք Թումանյան, քանզի նա եզակի հանճար է՝ ամենաժողովրդակա՛ն, ամենաազգայի՛ն գրողը։ Թումանյանն ինքը հայ ժողովուրդն է,֊ասաց Ա.Խաչատրյանը։

Քանի որ փետրվարի 19-ը նաև Գիրք նվիրելու օրն է, Լոռու մարզպետը գրքեր ընծայեց տուն-թանգարանին և Դսեղ համայնքի միջնակարգ դպրոցին:
Միջոցառման ավարտին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանը ծանոթացրեց Թումանյանի տոհմաբանությանը, ներկայացրեց գրողի կյանքի և գրական-հասարակական գործունեության մասին պատմող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:40:00