Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կհիմնանորոգվի Ծաղկաբեր համայնքի 3-րդ փողոցի ջրագիծը 04.06.2020
Մարզում այս տարի իրականացվելիք, արդեն իսկ հաստատված սուբվենցիոն ծրագրերից հերթականը Ծաղկաբեր համայնքի «3-րդ փողոցի ջրագծի նորոգումն» է: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 9.386.160 դրամ, որից մոտ 3.285.160 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է վերանորոգել ընդհանուր 915 գծ/մ երկարությամբ ջրագիծ` փոխարինելով երկաթե խողովակները պոլիէթիլենայինով, տեղադրել պոլիմերավազային դիտահորեր: Արդյունքում համայնքի բնակչության շուրջ 45 %-ը (շուրջ 160 տնային տնտեսություն) կայուն և անվտանգ ջրամատակարարում կունենա, ինչպես նաև շուրջ 60%-ով կնվազի ջրի կորուստը:

Պարետի ցուցումները վերահսկելու նպատակով շրջայցերը կկրեն ամենօրյա բնույթ 04.06.2020
Հունիսի 4-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի ուղեկցությամբ շրջայց իրականացրեց Վանաձորի կենտրոնական տարածքներում՝ Հայքի հրապարակից մինչը կլոր հանրախանութ ընկած տարածք՝ վերահսկելու Պարետի ցուցումների կատարումը՝ թե՛ տնտեսվարողների և թե՛ բնակիչների կողմից: Մարզի ղեկավարը և ոստիականապետը հետիոտն ուղևորվելով եղան նաև Լաչինի միջանցք կոչվող հատվածում, առանձին խանութներում՝ անձամբ հորդորելով դիմակները կրել ճիշտ ձևով: Մարզի ղեկավարի դիտարկմամբ իրավիճակն այսօր նախորդ օրերի համեմատությամբ բավականին բարվոք էր, թեև առանձին դեպքերում քաղաքացիները և վաճառողները դիմակները կրում էին ոչ ճիշտ ձևով՝ չպաշտպանելով շնչուղիները: Պաշտոնյաները քաղաքացիներին հորդորեցին հետևել Պարետի ցուցումներին՝ չվտանգելով իրենց և շրջապատի անվտագնությունը:

Այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն միջոցներով իրականացվող հերթական ծրագրերից են՝ Վանաձոր համայնքի «Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի»,«Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան», «Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի» հիմնանորոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 112.300.975 դրամ, որից մոտ 67.380.600 դրամը` համայնքային ներդրումն է: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Աթլետիկայի մարզադպրոցի համար`վարժասարքերի մարզադահլիճի կառուցում, դրսի վազքուղիների ասֆալտապատում և 120 մետր ռետինապատում, պարսպի և երկաթյա դարպասի կառուցում Մակույթի տան համար` հատակների վերանորոգում, ներքին հարդարում, էներգաարդյունավետ լուսամուտներ և դռներ, նոր ջեռուցման և հակահրդեհային համակարգեր, սանհանգույցների նորոգում Գրադարանային համակարգի համար` հատակների վերանորոգում, ներքին հարդարում, էներգաարդյունավետ լուսամուտներ և դռներ, նոր ջեռուցման և հակահրդեհային համակարգեր, սանհանգույցների նորոգում:

Հարցի լուծման ուղղությամբ քննարկումները մարզպետարանում կլինեն շարունակական 03.06.2020
Դեռևս այս տարվա փետրվար-մարտ ամիսներին մարզպետ Անդրեյ Ղուկասյանի կողմից բարձրացվել է Վանաձորի Բուլղարական տնակային ավանի շուրջ 240 տնակների զբաղեցրած հողատարածքներն այդ տնակների բնակիչներին համայնքի կողմից անհատույց տրամադրելու հարցը: Այս առաջարկությունը ներկայացվել է Վանաձոր համայնքի ղեկավարին: Առաջարկվել է նաև բնակչության շրջանում իրազեկման աշխատանքներ իրականացնել՝ պարզելու, թե բնակչության քանի տոկոսը ցանկություն և հնարավորություն ունի սկսելու այդ գործընթացը (անհատույց տրամադրելու դեպքում փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար անհրաժեշտ վճարումների չափը 130-150 հազար դրամ է):

Լոռու մարզին նվիրաբերվեց թվային շարժական ռենտգեն համակարգ 03.06.2020
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյի միջև այսօր Լոռու մարզպետարանում կնքվեց թվային շարժական ռենտգեն համակարգի նվիրատվության պայմանագիր։ Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ձեռքբերելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համաձայնությունը, համավարակի տարածմամբ պայմանավորված ստեղծված իրավիճակից ելնելով, դիմել էր «Թեղուտ» ՓԲԸ-ին՝ մարզի առողջապահական համակարգին աջակցելու խնդրանքով: Ի պատասխան՝ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետերերի որոշմամբ միաձյան կերպով Լոռու առողջապահական համակարգին օգնելու որոշում էր կայացվել: Շնորհակալություն հայտնելով մեծ աջակցության համար՝ մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշեց, որ նվիրաբերված սարքավորումն արդեն իսկ տեղադրված է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում:

Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերն այս տարի աննախադեպ կլինեն 02.06.2020
Լոռու մարզը ներկայացրել է ավելի քան 4 մլրդ 722 մլն դրամի տարաբնույթ ծրագրեր: Ծրագրերի քանակի առումով նախորդ տարվա ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, իսկ ներդրվող գումարները 2019թ.-ի ցուցանիշը կգերազանցեն մինչև 3 անգամ: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ 2020թ.-ին թվով 40 համայնք ներկայացրել է 98 սուբվենցիոն հայտ, մինչդեռ 2019թ.-ին թվով 24 համայնք իրականացրեց ընդհանուր թվով 55 ծրագիր՝ 1 մլրդ 818 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Ներկա պահին հավանության է արժանացել 31 սուբվենցիոն ծրագիր: Եվ այսպես՝ Լեռնապատ համայնքում կիրականացվի՝ «Համայնքի կարիքների համար գյուղտեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռքբերում» ծրագիրը: