Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կդիտարկվեն ամենաընդունելի տարբերակները՝ ելնելով բացառապես համայնքների շահերից

03.03.2021

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր հանդիպում ունեցավ Վանաձորի, ինչպես նաև Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների համայնքների ղեկավարների հետ՝ ներկայացնելով համայնքների խոշորացման վերաբերյալ նախնական մոտեցումները և մարզի Թումանյանի, Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջանների համայնքների խոշորացման ծրագրի դրական փորձը:
Նշելով, որ համայնքների խոշորացման գործընթացն այլընտրանք չունի մարզի ղեկավարն առաջարկեց քննարկել, դիրքորոշում արտահայտել նախնական փնջերի մի քանի տարբերակների վերաբերյալ:
-Համայնքների խոշորացման բավականին դրական փորձ ունենք հենց մեր մարզում: Փոքր համայնքներն այսօր ի զորու չեն լինում զարգացման ծրագրեր իրականացնելու, անգամ մասնակցություն ունենալու պետության կողմից առաջարկվող սուբվենցիոն ծրագրերին: Մինչդեռ խոշորացման դեպքում այս հնարավորությունը կրկնապատկվում և եռապատկվում է,-ասաց նա:
Բնակիչների կողմից հաճախ հնչող մտահոգությանն ի պատասխան՝ նաև նշեց, որ խոշորացվող համայնքները կունենա վարչական ղեկավարեր, ավագանու կազմում ընդգրկված ավագանիներ, որոնք կբարձրաձայնեն բնակավայրերի խնդիրները, բացի այդ փաստաթղթերի տրամադրման հարցը կիրականացվի հիմնականում էլեկտրոնային տարբերակով և բնակիչները անհրաժեշտություն չեն ունենա կենտրոն գնալու:
Համայնքերի ղեկավարներն իրենց հերթին հանդես եկան առաջարկություններով, իրենց նկատառումները հայտնեցին հարցի վերաբերյալ: Առաջիկայում առավել հանգամանելի քննարկումներ կծավալվեն առաջարկվող տարբերակների շուրջ, կդիտարկվեն ամենաընդունելի փնջերը՝ ելնելով բացառապես համայնքների շահերից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53