Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 11.06.2020
Հարգելի՛ քաղաքացիներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանի կողմից կազմակերպվում է այլ ոլորտներից դեպի տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար անվճար «Ծրագրավորման հիմունքներ» առցանց (online) դասընթացը, որն անց են կացնում ոլորտի փորձառու մասնագետներ: Արդեն իսկ մեկնարկել է դասընթացին մասնակցելու դիմումների ընդունման գործընթացը:

Պահպանի՛ր սոցիալական հեռավորությունը 11.06.2020
Պահպանի՛ր սոցիալական հեռավորությունը #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Պետություն-համայնք համատեղ միջոցներով իրականացվող սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է Սարչապետ համայնքի «Սարչապետ և Նորաշեն բնակավայրերի հուշարձանների վերանորոգում և շրջակա պուրակների բարեկարգում» ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 12.899.003 դրամ, որից 7.739.402 դրամը` համայնքային ներդրում: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է Սարչապետ բնակավայրի շուրջ 161 քառ. մետր և Նորաշեն բնակավայրի շուրջ 100 քառ. մետր մակերեսներով հուշարձանների բարեկարգում: Ծրագրի շահառու է 2 բնակավայրի շուրջ 3700 բնակիչ:

Անվճար դիմակներ և իրազեկում՝ դրանք կրելու ճիշտ ձևի և կարևորության մասին 11.06.2020
Վանաձորի մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ, նախաձեռնություն են ցուցաբերել շարունակելու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կազմակերպած ակցիան՝ վերջինիս կողմից տրամադրված շնչադիմակները բաշխելով մարզկենտրոնի հատկապես մարդաշատ, խնդրահարույց տարածքներում և քաղաքացիներին նաև իրազեկելով դիմակներ կրելու ճիշտ ձևի ու կարևորության մասին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ սնանկության գծով կառավարիչ Կարեն Ասատրյանին: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարի կողմից նման հանդիպման անցկացման նախաձեռնության նպատակը որոշ արտադրությունների գործարկմանն ուղղված հնարավոր ներդրումային ծրագրերի առկայության դեպքում առկա մեխանիզմների և իրավական կարգավորումների քննարկումն էր:
Կիրականացվի Դարպաս համայնքի «Ճանապարհի պատվածքի և ծածկի ամբողջական վերանորոգում/կառուցում» ծրագիրը 10.06.2020
Լոռու մարզի Դարպաս համայնքը մարզկետրոն Վանաձորին կապող գլխավոր ճանապարհի՝ այդքան երկար սպասված բարեկարգման աշխատանքները պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, կմեկնարկեն շատ շուտով: