Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Դրանց մեկնարկը տրվել է ավելի քան մեկ ամիս առաջ․ աշխատանքներն ընթանում են մեծ թափով։ Մարզի ղեկավարի առաջին կանգառը Վանաձորի Տարոն 2 թաղամասում էր, որտեղից էլ սկսվել է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի(127կմ 900-130կմ 400մ) շուրջ 2,5 կմ հատվածի հիմնանորոգումը: Կապալառու կազմակերպությունն է «ԱԱԲ ՊՐՈԵԿՏ» ՍՊԸ: Պայմանագրային արժեքը՝ 371.9 մլն դրամ է: Ինչպես ներկայացվել է մարզի ղեկավարին, աշխատանքները մեկնարկել են մայիսի 15-ից, և ներկայում իրականացվում են ճանապարհի ծածկույթի ֆռեզավորման, բետոնե վաքերի և եզրաքարերի տեղադրման, որոշ հատվածներում նաև՝ ասֆալտապատման աշխատանքներ։ Շինարարության պատասխանատուները խոստացել են աշխատանքներն ավարտել արդեն հուլիսի սկզբին։
Կհիմնանորոգվեն Շամլուղի և Ախթալայի հանդիսությունների սրահները 19.06.2020
Հատկապես քաղաքային ոչ մեծ և գյուղական համայնքներում համայնքային հանդիսությունների սրահների առկայությունը մեծ կարևորություն է ներկայացնում բնակիչների համար, քանի որ ընտանեկան միջոցառումները և սգո արարողություններ անցկացնելու համար, նոր տարածքներ փնտրելու անհրաժեշություն չի առաջանում: Այս հանգամանքը կարևորելով՝ Ախթալա խոշորացված համայնքի կողմից այս տարի սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք ծրագրերից մեկն էլ՝ Շամլուղ և Ախթալա բնակավայրերի հանդիսությունների սրահների հիմնանորոգումն է:

Կապիտալ կնորոգվի Սվերդլով բնակավայրի համայնքային կենտրոնի 2-րդ հարկը, կբարեկարգվի տարածքը 18.06.2020
Լոռի Բերդ խոշորացված համայնքն 2020թ. համար ամենաշատ սուբվենիցոն ծրագրեր ներկայացրած համայնքերից է՝ ընդահանուր թվով՝ 10: Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ համայնքում այս տարի իրականացվող ծրագրերից է «Սվերդլով բնակավայրի համայնքային կենտրոնի 2-րդ հարկի կապիտալ նորոգում, տարածքի բարեկարգում» ծրագիրը:

Մեծ Պարնի համայնքը 2020թ. համար ներկայացրել է 2 սուբվենցիոն ծրագիր, որոնցից մեկն արդեն իսկ հաստատվել է: Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ այս տարի կիրականացվի «Մշակույթի տան ամրացման և մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքներ» ծրագիրը: Հատկապես գյուղական համայնքներում ժամանցի վայրերի սակավության կամ բացակայության պայմաններում նմանատիպ ծրագրերը մեծ կարևորություն ունեն և նպատակ՝ համայնքի երիտասարդների և պատանիների առօրյան դարձնելու առավել հետաքրքիր ու բազմազան:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Ռաֆայել Հարությունյանի ուղեկցությամբ այսօր եղավ Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցում՝ ծանոթանալով նորակառույց կրթօջախում ստեղծված հնարավորություններին: Դպրոցի տնօրեն Լուսիկ Սարգսյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին մասնաշենքում՝ հիանալով այստեղ ստեղծված պայմաններով: Դպրոցը կառուցվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, որն իրականացվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի համագործակցությամբ(ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան մեկ միլիարդ դրամ):

Մարզկենտրոնի ամենահին զբոսայգին՝ նախկին Քիմիգործների, այժմ արդեն՝ Շառլ Ազնավուրի անվան՝ շնորհիվ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, ավելի քան 30 տարի անց կկենդանանա ու նոր շունչ կառնի: Սա ամենասպասված ուրախալի լուրերից մեկն է, թերևս, վանաձորցիների ու հատկապես՝ տարեց ու միջին սերնդի ներկայացուցիչների համար: Ծրագրի իրականացման արդյունքում՝ կսալիկապատվեն ճեմուղիները, կբարեկարգվի ջրավազանը և կտեղադրվի լուսային և ձայնային էֆեկտներով շատրվան, նախատեսվում է լուսավորության համակարգի արդիականացում, կանաչապատում, կբարեկարգվեն մուտքի դարպասները, ցանկապատը, հուշարձանի տարածքը, կտեղադրվեն սմարթ նստարաններ՝ լիցքավորման կետով՝ սնվող արևային էներգիայով, WF հնարավորություններով, Շախմատի դպրոցի մոտ կտեղադրվի ինտերակտիվ շախմատի մեծ տախտակ և այլն: