Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարգահովիտ համայնքում կկառուցվի մարզադաշտ

Մարգահովիտ համայնքում կկառուցվի մարզադաշտ 24.06.2020

Մարգահովիտ համայնքում ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում: Այն այս տարի այստեղ սուբվենցիոն միջոցներով իրականացվելիք 2 ծրագրից մեկն է: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ֆուտբոլի մարզադաշտի, տրիբունայի, ինչպես նաև հանդերձարանի և սանհանգույցի մասնաշենքի կառուցում:

Մարզպետարանի արձագանքը Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերից տուժած ընտանիքների խնդրին. նրանք աջակցություն կստանան

Մարզպետարանի արձագանքը Ուկրշին տնակային ավանի՝ սելավաջրերից տուժած ընտանիքների խնդրին. նրանք աջակցություն կստանան 23.06.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՀԳՄ ՏՍ գործունեությունը համակարգող բաժնի պետ Վարդան Հովհաննիսյանը եղել են Վանաձորի Ուկրշին տնակային ավանում՝ ուժեղ անձրևի հետևանքով սելավաջրերի հոսքից տուժած ընտանիքների կարիքների գնահատման նպատակով: Մարզպետարանի պաշտոնյաների առաջարկությամբ նրանց են միացել նաև

Յուրքանչյուրիս պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարի հարցում խիստ կարևոր է: ԵՎ այդ մեկ մարդը դու ես…

Յուրքանչյուրիս պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարի հարցում խիստ կարևոր է: ԵՎ այդ մեկ մարդը դու ես… 23.06.2020

Արդեն մի քանի օր է՝ Լոռու մարզպետարանի կողմից իրականացվում է դիմակների բաշխման ակցիա: Մարզպետարանի պաշտոնյաները մարզի համայնքների ղեկավարների, պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ, շրջելով համայնքների տարածքում, ոչ միայն տրամադրում են դիմակներ, այլև բացատրում են դրանց կրման կանոնների և կարևորության մասին. -Յուրքանչյուրիս պատասխանատվությունը համավարակի դեմ պայքարի հարցում խիստ կարևոր է: ԵՎ այդ մեկ մարդը դու ես…

Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կմեկնարկի 4 նոր ծրագիր

Վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրի շրջանակներում Լոռու մարզում կմեկնարկի 4 նոր ծրագիր 22.06.2020

Զբաղվածության աջակցության Լոռու մարզային հանձնաժողովը մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի նախագահությամբ անցկացրել է այս տարվա թվով 5-րդ նիստը: Օրակարգն առանձնացել է Տաշիր և Մեծավան համայնքներում Armenian Tree Project («Էյ-Թի-Փի») հիմնադրամի հետ համագործակցությամբ մեկնարկելիք միանգամից երեք ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության ներկայացմամբ: Դրանք ևս, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, կհանդիսանան որպես վարձատրվող հասարակական աշխատանքներ, որոնցում շուրջ երկշաբաթյա ժամկետով կներգրավվի ավելի քան 100 մարդ:

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում անցկացվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև

Տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում անցկացվեց Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև 22.06.2020

Լոռու մարզի և վերջինիս քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև տեղի ունեցավ տեսակապի միջոցով հանդիպում-քննարկում, որին հայկական կողմից մասնակցեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, իսկ ռումինական կողմից Հարգիտայի նահանգապետ Չաբա Բորբոլին, տեղակալ Բարտի Տիհամերը, Հայ կաթողիկե համայնքի ղեկավար Կուլչար Լասլոն, Միջազգային կապերի բաժնի աշխատակիցներ, հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:

Շնող խոշորացված համայնքը կգազաֆիկացվի

Շնող խոշորացված համայնքը կգազաֆիկացվի 22.06.2020

Շնող խոշորացված համայնքի ավելի քան 1400 բնակչի՝ կապույտ վառելիքից օգտվելու երազանքն իրականություն կդառնա: Այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենցիոն միջոցներով, կգազաֆիկացվեն Շնող խոշորացված համայնքի Շնող, Քարկոփ և Թեղուտ բնակավայրերը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-25 14:59:10