Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական ծառատունկին մասնակցեց նաև Լոռու մարզպետարանը

26.04.2021

Ապրիլի 25-ին մեր երկրում հայտարարված է համապետական ծառատունկ: Գերատեսչական տարբեր մարմինների ու կառույցների ներկայացուցիչներ լծված են հանրապետության անտառածածկ տարածքներն ավելացնելու գործին:
10 մլն ծառ նախաձեռնության շրջանակներում համապետական ծառատունկին ակտիվորեն մասնակցում էր նաև Լոռու մարզը: Այսօր Լոռու մարզպետարանի աշխատակիցները՝ մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորությամբ, ծառատունկ իրականացրին Վանաձորի անտառտնտեսության Սպիտակի անտառպետությունում: Լոռու մարզպետարանի թիմին էր միացել նաև ԱԺ պատգամավոր Վանիկ Օհանյանը։
Նախապես կատարվել էր քարտեզագրում, որից հետո՝ ըստ տարածքների՝ հատկացվել էին տնկիները: Համապետական ծառատունկին Լոռու մարզում, ըստ համայնքների, մասնակցում էին համայնքապետարանների աշխատակազմերը, կրթական, առողջապահական հիմնարկների, տարբեր կազմակերպությունների կոլեկտիվներ, աշակերտներ, քաղաքացիներ:
Այսօր Սպիտակի անտառպետության 10 հա տարածքում տնկվեց 30.000 ծառ՝
12.000 սոճի,
8000 հացենի,
3000 կաղնի
3000 խնձորենի/ տանձենի:
Ստեղծվող անտառային ֆոնդը կհամալրի ընդհանուր անտառային համակարգը: Տնկիների մեջ կան նաև պտղատու տեսակներ, որոնք կարող են բնակչության համար բարիք հանդիսանալ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06