Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՐԱՑԱՎ ՄԱՅՈՐ ԻՈՍԻՖ ՄՈՆՏՐԵԶՈՐԻ ԵՎ ՆՐԱ ՋՈԿԱՏԻ 114 ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 215-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ

ԼՐԱՑԱՎ ՄԱՅՈՐ ԻՈՍԻՖ ՄՈՆՏՐԵԶՈՐԻ ԵՎ ՆՐԱ ՋՈԿԱՏԻ 114 ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՍԽՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ 215-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ 25.08.2019

Օգոստոսի 24-ին Իոսիվ Մոնտրեզորի հուշարձանին համատեղ այց կատարեցին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը, Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզային, Վանաձորի և Սպիտակի քաղաքային իշխանությունները, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներ, հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելով և ծաղիկներ ու ծաղկեպսակներ խոնարհելովհուշակոթողին: Միջոցառումն ամեն տարի կազմակերպվում է Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

ՌԱՖԱՅԵԼ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ 95 ՏԱՐԵԿԱՆ Է

ՌԱՖԱՅԵԼ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԸ 95 ՏԱՐԵԿԱՆ Է 14.08.2019

Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն այսօր հյուրընկալվեց Վանաձորի պատվավոր քաղաքացի, պետական և հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար Ռաֆայել Ղարագյոզյանին՝ շնորհավորելու անվանի վանաձորցու ծննդյան 95-րդ տարեդարձը:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՑԱԽ

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՑԱԽ 13.08.2019

Լոռու մարզից առարկայական հանրապետական օլիմպիադային դիպլոմների արժանացած 15 աշակերտներ այսօր մեկնեցին Արցախ՝ իրենց ամառային արձակուրդների վերջին փուլը պատմական Հայաստանի գեղատեսիլ վայրերում անցկացնելու:

ՀԱՆՔԱՎԱՆԻ «ԼՈՒՍԱԲԱՑ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԼՈՌԵՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

ՀԱՆՔԱՎԱՆԻ «ԼՈՒՍԱԲԱՑ» ՃԱՄԲԱՐՈՒՄ ՀԱՆԳՍՏԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԼՈՌԵՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ 13.08.2019

Լոռու մարզի 390 դպրոցականներ ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում 2019 թ. իրենց հանգիստն անցկացրեցին ամառային ճամբարներում: Հանգիստը կազմակերպվեց երեք հերթափոխով, յուրաքանչյուր հերթափոխը՝ 20 օր տևողությամբ: Ծրագրում ընդգրկված են զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ, սակավ ապահովված, բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 7-13 տարեկան երեխաներ:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՅԱԶԳԻ ԺԻԼԲԵՐ ԼԵՈՆՅԱՆԻՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ՀՈՒՅՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՀԱՅԱԶԳԻ ԺԻԼԲԵՐ ԼԵՈՆՅԱՆԻՆ 13.08.2019

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանն ընդունեց «Հույս Հայաստանի» կազմակերպության ներկայացուցիչ, հայազգի Ժիլբեր Լեոնյանին:

Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը. մարզպետն ընդունեց  ընկերության համասեփականատերերին

Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը. մարզպետն ընդունեց ընկերության համասեփականատերերին 12.08.2019

Օգոստոսի 9-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հուսեյն Յաղուբպուրին և Արայիկ Ասրյանին, ովքեր եկել էին տեղեկացնելու, որ ընկերության կողմից Լոռու մարզի Դարպաս համայնքում հիմնված կոմպոզիտային գազաբալոնների գործարանը վաղվանից կսկի լայնամասշտաբ արտադրությունը: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: -Այս պահի վերջին մոնտաժային աշխատանքներն են իրականացվում: Եղած արտադրանքը կպահեստավորվի: Շուրջ 2 շաբաթից հավանաբար կստանանք վաճառքի արտոնագիրը և անցում կկատարենք լիարժեք գործունեության, -ասացին համասեփականատերերը՝ հրավիրելով մարզպետին այցելել գործարան՝ ծանոթանալու արտադրական գործընթացին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53