Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Փողոցային լուսավորության ընդլայնում Թումանյան խոշորացված համայնքի բնակավայրերում 27.07.2020
Թումանյան համայնքում կիրականացվի «Թումանյան, Մարց, Լորուտ, Քարինջ, Շամուտ, Աթան, Ահնիձոր բնակավայրերի փողոցային լուսավորության ընդլայնում» ծրագիրը: Նշված բնակավայրերում կտեղադրվի մոտ 65 նոր հենասյուն` լեդ լուսատուներով, Թումանյան բնակավայրում նաև էներգախնայողության նպատակով մոտ 70 լուսատուներ կփոխարինվեն լեդ տեսակի լուսատուներով:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 27.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/10)` համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների կատարման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 11-ի ժամը 15:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` http://www.gnumner.am/hy/page/gnanshman_harcman_haytararutyun_ev_hraver
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Սպիտակ համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/21)` համայնքի փողոցային լուսավորության համակարգերի և քաղաքային լոկալ օպտիկական ցանցի կառուցման աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 7-ի ժամը 11:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6347885#

Շուրջօրյա ջրամատակարարում՝ Եղեգնուտում 24.07.2020
Եղեգնուտ համայնքի Կառնուտ ջրագիծը (մոտ 700 գծամետր), որը կառուցվել է դեռևս 1980 թվականին և այժմ գտնվում է խիստ անմխիթար վիճակում, այս տարի կվերանորոգվի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում էապես կնվազի ջրի կորուստը` ապահովելով շուրջօրյա ջրամատակարարում:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 24.07.2020
ՀՀ պետական բյուջեից համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքը հայտարարել է հրատապ բաց մրցույթ (ծածկագիր` ԼՄՍՀ-ՀԲՄԱՇՁԲ-20/01)` համայնքի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքների ձեռքբերման պայմանագիր կնքելու նպատակով: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 10-ի ժամը 11:00 ներառյալ: Գնման ընթացակարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6353937

Լեռնավանում կասֆալտապատվեն կենտրոնական փողոցները 24.07.2020
Լեռնավան համայնքում սուբվենիցոն միջոցներով կասֆալտապատվեն 13-րդ և 14-րդ փողոցները: Արդյունքում կբարեկարգվի համայնքի կենտրոնական հատվածը, այդ թվում` դպրոց տանող ճանապարհը: Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է շուրջ 15 մլն դրամ, որից ավելի քան 7 մլն դրամը կներդրվի պետբյուջեից, մնացածը համայնքային ներդրումն է: Շահառու է համայնքի ողջ բնակչությունը` մոտ 1700 մարդ: