Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԱՎԱԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ   ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԴԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ

ՌՈԲԵՐՏ ԷՄՄԻՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԱՎԱԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԱՐԴԵՆ ԵՐՐՈՐԴ ԱՆԳԱՄ 13.09.2019

Սեպտեմբերի 12-ին Վանաձորի Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացված Ռոբերտ Էմմիյանի անվան գավաթի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարուղությանը իր մասնակցությունն էր բերել նաև մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, պետական այրեր, մարզաշխարհի անվանի ներկայացուցիչներ և պատվարժան հյուրեր: Ողջույնի խոսքով հանդես եկան Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և աշխարհահռչակ հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը:

Մարզպետը Ձորագյուղում հորդորեց շեշտադրում կատարել անասնապահության և զբոսաշրջության վրա

Մարզպետը Ձորագյուղում հորդորեց շեշտադրում կատարել անասնապահության և զբոսաշրջության վրա 13.09.2019

Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն աշխատանքային այցով եղավ Ձորագյուղ, Ձորագետ և Վահագնի համայնքներում: Մարզի ղեկավարին ուղեկցում էին մարզպետարանի մի խումբ ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Առաջին կանգառը Ձորագյուղում էր: Անդրեյ Ղուկասյանն այստեղ նախ խորհրդակցություն անցկացրեց համայնքապետարանում, ապա նաև՝ շրջայց կատարեց համայնքում՝ այցելելով դպրոց, մանկապարտեզ, զրուցեց համայնքի բնակիչների հետ:

Մարզպետի տեղակալն ընդունել է «Մեկ մարզ, մեկ երգ» ծրագիրի ներկայացուցիչներին

Մարզպետի տեղակալն ընդունել է «Մեկ մարզ, մեկ երգ» ծրագիրի ներկայացուցիչներին 13.09.2019

«Դեպի Հայք» հիմնադրամի շրջանավարտների ծրագրի ղեկավար Արծրուն Պիվազյանը, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ, իրականացնում է «Մեկ մարզ, մեկ երգ» ծրագիրը: Վերջինս ենթադրում է ծրագրում ներգրավված երիտասարդների այցելություններ Հայաստանի և Արցախի մի շարք մարզերի տեսարժան վայրեր, պատմամշակութային հուշարձաններ, ծանոթություններ երաժիշտների և երաժշտախմբերի հետ, նրանց հետ համատեղ հայկական երգերի և տեսահոլովակների նկարահանում:

Ավարտվեցին «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում իրականցվող բոլոր 7 ծրագրերը

Ավարտվեցին «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործա¬զուրկ¬ների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում իրականցվող բոլոր 7 ծրագրերը 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Որոշ քաղաքացիներ պարզապես շնորհակալություն հայտնելու էին եկել. մարզի ղեկավարը  քաղաքացինեի ընդունելություն անցկացրեց

Որոշ քաղաքացիներ պարզապես շնորհակալություն հայտնելու էին եկել. մարզի ղեկավարը քաղաքացինեի ընդունելություն անցկացրեց 11.09.2019

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն անցկացեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեց շուրջ 30 քաղաքացի Վանաձորից և մարզի բոլոր տարածարջաններից: Քաղաքացիները մարզի ղեկավարին դիմեցին նպաստառության վերականգնման, անձնական բնույթի, աշխատանքի տեղավորման, բնակապահովման՝ այդ թվում՝ բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներով: Որոշ քաղաքացիներ պարզապես շնորհակալություն հայտնելու էին եկել՝ մարզի ղեկավարի հետ նախորդ ընդունելության արդյունքում իրենց բարձրացրած խնդրին շուտափույթ լուծում տալու և աջակցության համար:

«Համընդհանուր հմտությունները՝ որպես երիտասարդների՝ աշխատաշուկայում մրցունակ լինլու գրավական» խորագրով աշխատաժողովին ներկա գտնվեց նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը

«Համընդհանուր հմտությունները՝ որպես երիտասարդների՝ աշխատաշուկայում մրցունակ լինլու գրավական» խորագրով աշխատաժողովին ներկա գտնվեց նաև փոխմարզպետ Գայանե Մարկոսյանը 10.09.2019

«ՕքսԵՋԵՆ» հիմնադրամը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի շրջանակներում իր գործընկեր «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ նախաձեռնել է քննարկումների շարք «Համընդհանուր հմտությունները՝ որպես երիտասարդների՝ աշխատաշուկայում մրցունակ լինլու գրավական» խորագրով: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում այսօր անցկացված աշխատաժողովին ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23