Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՐԳԻՏԱ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԱՎԱՐՏՎԵՑ. ՀՅՈՒՐԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՋԵՐՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՀԱՐԳԻՏԱ ՄԱՐԶԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ԱՎԱՐՏՎԵՑ. ՀՅՈՒՐԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ՋԵՐՄ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 30.09.2019

Ինչպես արդեն նշել ենք, այս օրերին Լոռու մարզում էր քույր մարզ հանդիսացող Ռումինիայի Հարգիտա նահանգի պատվիրակությունը՝ Հարգիտայի մարզպետի տեղակալ Բարտի Տիհամերի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին նաև Ալավերդի համայնքի հետ քույր քաղաք հանդիսացող Գեորգենի քաղաքապետ Նագի Զոլոտան, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Տրանսիլվանիայի հունգարահայերի միության անդամներ: Այցի առաջին օրը հյուրերին Լոռու մարզպետարանում հյուրընկալեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և կողմերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ երկկողմ հարաբերությունները այս կերպ տեղափոխելով առավել գործնական հարթակ:

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ COAF SMART ԿԵՆՏՐՈՆՈՒՄ.       ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ COAF SMART ԿԵՆՏՐՈՆՈՒՄ. ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ 27.09.2019

Սեպտեմբերի 27-ին Զբոսաշրջության միջազգային օրը նշանավորելու նպատակով, «Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնը», Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի հետ համատեղ նախաձեռնել էր հավաք-քննարկում Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջոցառումն անցկացվեց Դեբեդի COAF Smart կենտրոնում վերջինիս հետ համատեղ: Միջոցառումը նպատակն ուներ խրախուսելու Լոռու մարզի զբոսաշրջության ոլորտի ակտիվ ներկայացուցիչներին։ Միջոցառմանը ներկա էր և ողջույնի խոսքով հանդես եկավ մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը։Նա իր խոսքում կարևորեց այն, որ Տուրիզմի միջազգային օրը նշվում է հատկապես Դեբեդի գեղատեսիլ հովտում տեղակայված COAF Smart կենտրոնում.

     ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ 26.09.2019

Սեպտեմբերի 19 և 20-ը Վանաձորի աթլետիկայի մարզադպրոցում անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և Լոռու մարզպետարանի աջակցությամբ կազմակերպված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի Լոռու մարզային փուլը: Հաղթողներին Լոռու մարզպետարանում շնորհավորեց և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ

ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԷՐ 26.09.2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով Լոռու մարզում էր: Այցի նպատակն էր ծանոթանալ մարզում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին, բացահայտել և վեր հանել այն թերություններն ու խնդիրները, որոնք հանդիպում են հընթացս: Նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նրանք եղան ասֆալտապատվող ճանապարհահատվածներում՝ Մեծ Պարնի-Ծաղկաբեր, Լեռնապատ և Վանաձոր –Դիլիջան:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ  ԱՋԱԿՑԵԼՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱԶՔԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵՑ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՎԱԶՔԻ ԿԻՍԱՄԱՐԱԹՈՆԻՆ 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հյուրընկալեց «Հայկական Կարիտաս» բարեսիարական հասարակական կազմակերպության ֆոնդհայթայթման մասնագետ Իրինա Փահլևանյանին, կազմակերպության Վանաձորի «Փոքրիկ իշխան» կոնտրոնի համակարգող Նարինե Ղազարյանին և «Խաչվող ուղիներ» ՍՀԿ գործադիր տնօրեն Կամո Եգանյանին: Հյուրերը մարզի ղեկավարին տեղեկացեցին, որ «Հայկական Կարիտասը» նախատեսում է արդեն երկրորդ տարին անընդմեջ Վանաձորում կազմակերպել վազքի բարեգործական կիսամարաթոն: Եթե նախորդ տարի միայն Վանաձորն էր ընդգրկված, ապա կազմակերպությունն այս տարի նպատակ ունի այն դարձնելու ամենամյա մարզային կիսամարաթոն և այս հարցում ակնկալում է Անդրեյ Ղուկասյանի աջակցությունը:

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՎ «ՀԱՅ- ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ» ՄԻՋԵՎ 25.09.2019

Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Հայ-չինական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» պատվիրակությանը, որոնց թվում էին հիմնադրամի ներկայացուցիչները և չին գործարարներ: Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36