Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՓՈԽԱՆՑԵԼ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ

ՄԱՐԶԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԻՐ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ՓՈԽԱՆՑԵԼ ՎԻՐԱՎՈՐՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ 07.10.2019

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկայանի հանձնարարությամբ մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Սպարտակ Ղուբաթյանն այցելեց Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքի բնակիչ, ամիսներ առաջ ծանր վիրավորված սպա Արարատ Հովակիմյանին, ով բուժում է ստանում Երևանի Կենտրոնական կլինիկակական զինվորական հոսպիտալում: Բաժնի պետը մարզի ղեկավարի անունից զորակցություն հայտնեց զինծառայողին՝ հանձնելով նաև դրամական աջակցություն: Նա նաև փոխանցեց Անդրեյ Ղուկասյանի պատրասատակամությունը զինծառայողին ու նրա ընտանիքին աջակցելու ցանկացած հարցում:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԳՐԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ 07.10.2019

Այսօր Գրադարանավարների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզային գրադարանում կազմակերպված տոնական միջոցառմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Նա իր և մարզի ղեկավարի անունից շնորհավորեց և ջերմ բարեմաղթանքներ հղեց գրադարանային համակարգի բոլոր աշխատակիցներին.

Մազպետը հյուրընկալեց օրվա հերոսներին

Մազպետը հյուրընկալեց օրվա հերոսներին 04.10.2019

Վանաձորը կրկին անգամ ապացուցեց, որ իրենց գործին ու Մարդ կոչմանը նվիրված հերոսների պակաս չի զգում: Այս անգամ հանրության հիացմունքի առիթը Վանաձորի բժշկական կետրոնի շտապբուժօգնության ծառայության վարորդ Կարեն Գրիգորյանի և բժիշկ Տիգրան Աղաբեկյանի սխրանքն է, ովքեր հոկտեմբերի 2-ին, Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ, մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, պատշգամբից մտել էին այրվող բնակարանն ու սենյակից պատշգամբ տեղափոխել այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը՝ փրկելով նրա կյանքը:

«Այն արատավոր երեևույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, վստահաբար կարող եմ ասել, որ իսպառ վերացել են». մարզի ղեկավարը ներկա գտնվեց Աշխատանքի տոնավաճառին

«Այն արատավոր երեևույթները, որոնք նախկինում եղել են աշխատանքի տեղավորման հետ կապված, վստահաբար կարող եմ ասել, որ իսպառ վերացել են». մարզի ղեկավարը ներկա գտնվեց Աշխատանքի տոնավաճառին 04.10.2019

Հոկտեմբերի 4-ին Վանաձորում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ, զբաղվածության ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր 12-րդ աշխատանքի տոնավաճառը, որին ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, Զբաղվածության պետական գործակալության տնօրենի պաշտոնակատար Արտակ Սիմոնյան Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքի տոնավաճառին մասնակցություն ունեցան տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող թվով 30 գործատու, որոնց կողմից ներկայացվեց շուրջ 490 թափուր աշխատատեղ:

Անդրեյ Ղուկասյան.«Պատրաստակամ ենք աջակցելու տեղական արտադրողների և արտասահմանյան ընկերությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը»

Անդրեյ Ղուկասյան.«Պատրաստակամ ենք աջակցելու տեղական արտադրողների և արտասահմանյան ընկերությունների միջև տնտեսական կապերի հաստատմանը» 03.10.2019

Հոկտեմբերի 3-ին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Վանաձորի կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դիետ» ՍՊԸ-ի և «Գագիկ Մանուկյան» ԱՁ-ի արտադրամասերում՝ ստեղծված պայմաններին, հնարավորություններին և արտադրատեսականուն ծանոթանալու նպատակով: Մարզի ղեկավարի այցը ոչ միայն ճանաչողական բնույթ ուներ, այլև նպատակ՝ ընկերություններին մտահոգող խնդիրներին հաղորդակից դառնալու տեղում և դրանց լուծման ուղղությամբ հայտնելու իր և մարզպետարանի աշխատակազմի աջակցությունը:

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՀԿ ՏԱՐԵՑ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ.

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԲՀԿ ՏԱՐԵՑ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ. 02.10.2019

Հոկտեմբերի 1-ին Տարեցների միջազգային օրվա շնորհավորանքներին միացավ նաև Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը՝ այցելելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության տարեց շահառուներին: Ներկա էր նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Արամ Ռևազյանը: Տոնական տորթով, ջերմ ու սրտանց բարեմաղթանքներով մարզպետի տեղակալն իր հարգանքի խոնարհումն ու երախտագիտությունը հայտնեց տարեցներին՝ ընդգծելով, որ նրանց առողջ ներկայությունը հասարակության ճշմարիտ զարգացման առաջին անհրաժեշտ գրավականն է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59