Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն

Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն 23.03.2013

Ֆրանսիայի Ռհոն Ալպեր շրջանի քայլարշավորդների դեպարտամենտալ կոմիտեի և Հայաստանի համայնքների միության միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ստեփանավան քաղաքում նախատեսվում է ստեղծել քայլքային տուրիզմի մասնագետների վերապատրաստման կենտրոն: Ծրագրի բուն նպատակը Ստեփանավան քաղաքում և հարակից համայնքներում էկոտուրիզմի զարգացումն է:

2000-2013 թթ. ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայություն են դիմել 2500 ապաստան հայցողներ 22.03.2013

Մարտի 20-ին Լոռու մարզպետարանում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության հետ համատեղ, Լոռու մարզի սոցիալական և զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի պաշտոնյաների, զբաղվածության մասնավոր գործակալությունների և միգրացիոն խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր սեմինար`«Միգրացիա. զարգացումներ և մարտահրավերներ» թեմայով:

Կոռուպցիոն  ռիսկերը նվազեցնելու միտումով

Կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու միտումով 21.03.2013

Մարտի 19-ին «Թուֆենկյան Հոսփիթալիթի» հյուրանոցում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Լոռու հակակոռուպցիոն կենտրոնի կողմից կազմակերպվել էր քննարկում «Բնապահպանական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը և պետական վերահսկողությունը Լոռու մարզում» թեմայով: Միջոցառումն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ՝ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում և նպատակն է՝ վեր հանել ոլորտում առկա խնդիրները, կատարել բացահայտումներ: Հանդիպումներ են կազմակերպվում տարբեր մարզերում: Արդյունքում՝ բնապահպանության բնագավառում առկա կոռուպցիոն երևույթները կներկայացվեն ամբողջական տեսքով և շահագրգիռ կազմակերպությունները վստահ են, որ դրանք լուծում կստանան պատկան մարմինների աջակցությամբ:

Լոռու մարզը հանդես եկավ որպես լավագույն մշակութային մարզ

Լոռու մարզը հանդես եկավ որպես լավագույն մշակութային մարզ 20.03.2013

«Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի»՝ «Արտէքսպոյի» և մարզային մշակութային մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլն այս տարի, ինչպես հայտնի է, անկացվեց փետրվարի 15-ին՝ Վանաձորի թեթև աթլետիկայի և ձմեռային մարզաձևերի մարզադպրոցի դահլիճում: Այս տարի փառատոնին մասնակցում էին շուրջ 200 քաղաքային և գյուղական համայնքներ: Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսի և մրցույթ-փառատոնի արդյունքներն ամփոփվեցին մարտի 15-ին:

Ա. Նալբանդյան. ,,Մի քանի անպարտաճանաչ հարկատուների պատճառով կարող է տուժել ողջ համայնքը,, 19.03.2013

Մարտի 18-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Նա նախ և առաջ անդրադարձավ մարզի մի շարք համայնքներում տեղեկատվական համակարգերի տեղադրման գործընթացին: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Աշոտ Մանուկյանը տեղեկացրեց, որ որոշակի խնդիրներ են ծագել, քանի որ համայնքներից մի քանիսը համակարգերի տեղադրման նպատակով համայնքային բյուջեով գումարներ չեն նախատեսել: Մարզպետն առաջարկեց խորհրդակցություն հրավիրել նշված համայնքների ղեկավարների մասնակցությամբ՝ ծագած խնդիրները հարթելու նպատակով:

Ամփոփվեց ռուսերեն լեզվով ասմունքի  ,,Կենդանի դասական,, մարզային մրցույթը

Ամփոփվեց ռուսերեն լեզվով ասմունքի ,,Կենդանի դասական,, մարզային մրցույթը 18.03.2013

Լոռու մարզպետարանում օրերս անցկացվեց ռուսերեն լեզվով ասմունքի ,,Կենդանի դասական,, մրցույթ, որին մասնակցեցին մարզի դպրոցական փուլերում հաղթած 7-րդ դասարանի աշակերտները: Մրցույթը անցկացվեց ՀՀ ԿԳ նախարարության, ,,Ռոսսոտրուդնիչեստվո,, կազմակերպության և Երևանում Մոսկվայի տան նախաձեռնությամբ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-07-20 16:45:11