Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր գույք՝ Ձորամուտ, Սարչապետ և Պետրովկա բնակավայրերի հանդիսությունների սրահների համար
07.07.2021
Այս տարի իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Սարչապետ համայնքի Ձորամուտ, Սարչապետ և Պետրովկա բնակավայրերի հանդիսությունների սրահների համար ձեռք կբերվի գույք:
Նախատեսվում է 2020 թվականին դարձյալ սուբվենցիոն ծրագրի միջոցով կառուցված Պետրովկա բնակավայրի հանդիսությունների սրահը, ինչպես նաև Սարչապետ և Ձորամուտ բնակավայրերի սրահները(վերջիններս այս տարի նույնպես կնորոգվեն սուբվենցիոն միջոցներով) կահավորել նոր գույքով՝ ձեռք բերելով 800 աթոռ, 80 սեղան, 3-ական սառնարան և գազօջախ: Արդյունքում վերոնշյալ բնակավայրերի շուրջ 3000 բնակիչներ կկարողանան լիարժեք օգտվել հանդիսությունների սրահների ծառայություններից:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 10.5 մլն դրամ, որից 4.7 մլն դրամը՝ պետական և 5.8 մլն դրամը` համայնքային ներդրումն է:



