Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Բերքի տոնն» այս տարի կնշվի հոկտեմբերի 6-ին՝ Այգեհատ բնակավայրում

«Բերքի տոնն» այս տարի կնշվի հոկտեմբերի 6-ին՝ Այգեհատ բնակավայրում 19.09.2019

Արդեն ավանդական դարձած «Բերքի տոն» տոնակատարության համար այս տարի ընտրվել է բոլորովին նոր ձևաչափ: Տոնակատարությունը կտեղափոխվի Լոռու մարզի ամենագողտրիկ անկյուններից մեկը՝ Օձուն խոշորացված համայնքի Այգեհատ բնակավայր: Այն կնշվի հոկտեմբերի 6-ին: Տոնակատարությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Լոռու մարզպետարանում, մարզպետի կարգադրությամբ, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը:

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև Լոռու մարզը

«Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությանը կմասնակցի նաև Լոռու մարզը 18.09.2019

Սեպտեմբերի 20-22-ը Երևանում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» անվանումը կրող ամենամյա ցուցահանդես-համաժողով-մրցանակաբաշխությունը, որին կմասնակցի նաև մարզի պատվիրակությունը Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանի գլխավորությամբ: Այսօր կազմակերպչական մի շարք հարցերի քննարկման նպատակով մարզպետի տեղակալը խորհրդակցություն էր հրավիրել մարզպետարանի և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Գ. Մարկոսյանը կարևորեց միջոցառման ընթացքում Լոռու մարզը պատշաճ և համակողմանիորեն ներկայացնելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս օրերին համատեղ ուժերով լուրջ ջանքեր են ներդրվել այդ ուղղությամբ:

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը

Անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի նիստը 18.09.2019

Սեպտեմբերի 18-ին Լոռու մարզպետարանի դահլիճում անցկացվեց Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Հանձնաժողովի քարտուղարն է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը:

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ

ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԷՐ 17.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի շրջանակներում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ Ջրաշեն համայնքում մասնակցեց աղետի գոտու բնակարանաշինական ծրագրով կառուցված 3 տների բնակարանամուտի արարողությանը: Ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը, մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանը, Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար կազմը, Ֆուլեր տնաշինական ընկերության ներկայացուցիչները, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, բնակիչներ:

             ՀՀ վարչապետը հանդես եկավ մամլո ասուլիսով

ՀՀ վարչապետը հանդես եկավ մամլո ասուլիսով 17.09.2019

Սեպտեմբերի 16-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մամլո ասուլիսով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ հարցուպատասխանին անցնելը ՀՀ վարչապետը ներկայացրեց 100 փաստ Նոր Հայաստանի մասին 2-ը, այն է՝ նախորդ ասուլիսից՝ մայիսի 8-ից, մինչ օրս ընկած ժամանակահատվածում ևս 100 ձեռքբերում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:

Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը

Մեկնարկեց «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը 16.09.2019

Այս տարի ևս Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը «Յունիմա-Հայաստանը», սեպտեմբերի 15-20-ը Լոռու մարզում անցկացնելու է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների 14-րդ միջազգային ամենամյա փառատոնը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:20:53