Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կստեղծվի մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների տվյալների ամբողջական բազա

08.04.2022

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմավորված աշխատանքային խմբի» առաջին նիստը, որը վարում էր խմբի ղեկավար, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը։
Օրակարգի առաջին հարցի շրջանակներում քննարկվեցին խմբի աշխատանքային կանոնակարգի նախագծում նախապես ներկայացված փոփոխությունները։ Կանոնակարգի վերջնական տարբերակը տեղում իրականացված բաց քվեարկությամբ միաձայն արժանացավ նիստի մասնակիցների հավանությանը։
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ, խմբի անդամ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրեց պետական, համայնքային կառույցների և ՀԿ-սեկտորի համագործակցությամբ մարզի համայնքների համար կարևորություն ունեցող զարգացման ծրագրերի իրականացման հնարավոր մեխանիզմները՝ առաջարկելով ստեղծել մարզում գործունեություն ծավալող ՀԿ-ների ներուժը և հնարավորություններն արտացոլող տվյալների ամբողջական բազա, որից հնարավոր կլինի օգտվել ծրագրեր նախաձեռնելու դեպքում։ Վերջինս արժանացավ ներկաների հավանությանը, և որոշում կայացվեց մշակել ձևաչափ, նշված տեղեկատվությունը հավաքագրելու համար։ Առաջիկայում աշխատանքային խումբը ձեռնամուխ կլինի այդ գործընթացի իրականացմանը։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36