Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Քննարկվեցին ոլորտային հարցեր, տրվեցին հանձնարարականներ 23.03.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր անցկացրեց ընդլայնված խորհրդակցություն փոխմարզպետ Գոռ Ասրյանի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, բաժինների պետերի, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաները հանդես եկան կատարված աշխատանքների վերաբերյալ համառոտ հաշվետվություններով՝ ներկայացնելով նաև առկա խնդիրները, հանդես գալով մի շարք առաջարկություններով:

Դպրոցական գույքը կնվիրաբերվի Լոռու մարզի գյուղական համայնքների դպրոցներին 19.03.2021
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց սփյուռքահայ բարերար Տավրոս Ասլանյանին՝ իր երախտագիտությունը հայտնելու նրան Լոռու մարզում իրականացված բարեգործական ծրագրերի համար: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը: Արմատներով վանաձորցի, Գերմանիայում ծնված Տավրոս Ասլանյանն, ով բնակվում է Հոլանդիայի Ամստելվին քաղաքում, իր և ընկերների՝ Հոլանդիայում բնակվող գյումրեցի Սամվել Սուքիասյանի, թուրքահայ Վիգեն Տոքերի նախաձեռնությամբ բարեգործական առաքելությամբ է ժամանել հայրենիք:

Աշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ամենօրյա վերահսկողության ներքո 19.03.2021
Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու մարզպետարանը շարունակում է համագործակցել «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: Լոռու մարզպետարանի և կենտրոնի հետ դեռևս նախորդ տարի կնքված համաձայնագրի շրջանակներում տների կառուցումը վստահվել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Շինարարական աշխատանքները մարզի գյուղական համայնքներում ընթանում են մեծ թափով: Շինաշխատանքների ընթացքը գտնվում է Լոռու մարզպետի ամենօրյա վերահսկողության ներքո

Կարևորվեց դպրոց-ոստիկանություն-մարզպետարան-համայնք սերտ համագործակցության անհրաժեշտությունը 18.03.2021
Մարզպետարանի համապատասխան վարչությունների ներկայացուցիչների, ավագ և միջնակարգ դպրոցների տնօրենների, ուժային կառույցների ներկայացուցիչների, շահագրգիռ այլ կառույցների մասնակցությամբ այսօր կազմակերպված քննարկման նպատակը անչափահասների շրջանում հանցագործությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքների ակտիվացումն էր՝ արձանագրվող դեպքերը նվազագույնի հասցնելու համար: Քննարկումը վարում էր մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը:

Երախտիքի խոսքեր և շնորհակալագրեր՝ վաստակած հանգստի անցնող տնօրեններին 16.03.2021
Մանկավարժության ոլորտում երկարամյա գործունեության, սերունդների կրթության, դաստիարակության գործում գնհատելի ավանդի համար մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր շնորհակալագրերով պարգևատրեց Արևաշողի միջնակարգ դպրոցի տնօրեն Թերեզա Գրիգորյանին, Եղեգնուտի միջնակարագ դպրոցի տնօրեն Հովիկ Համբարձումյանին,Վանաձորի թիվ 21 հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Սուլյանին և Արծնի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Մարետա Ռոստոմյանին: Հարգարժան տնօրեններն անցնում են վաստակած հանգստի:

Մեկնարկել է «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» ծրագիրը 15.03.2021
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ազդարարեցին Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման» (LEAD) ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Շնորհանդեսին մասնակցում էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) և Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը (ՄՔՄՄԿ)։



