Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ամանորին ընդառաջ ուրախ տրամադրություն՝ Փամբակի «Հեքիաթի տանը» 28.12.2020
Պատերազմի հետևանքով Լոռիում ապաստանած արցախցի փոքրիկների և վիրավոր զինծառայողների 5-14 տարեկան երեխաների համար Փամբակի «Հեքիաթի տունը» կազմակերպել էր ամանորյա միջոցառում: Ինչպես է հայակական ավանդական Նոր տարին անցկացվել, ինչ ծեսեր ու ավանդույթներ ենք ունեցել, և դրանցից որոնք ենք մինչև օրս պահպանել. ուրախ ժամանց կազմակերպելուց զատ՝ «Հեքիաթի տունը» փոքրիկների համար բացահայտեց նաև մշակութային գաղտնիքներ:

Լեռնապատ համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գյուղտեխնիկա 25.12.2020
Լեռնապատ համայնքում այս տարի պետություն համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով համայնքի կարիքների համար ձեռք են բերվել գյուղտեխնիկա և գյուղատնտեսական սարքավորումներ: Այդ թվում` խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան և խոտամամլիչ:

Գիշերային լուսավորման համակարգ՝ Լուսաղբյուր համանքում 24.12.2020
Լուսաղբյուր համանքում այս տարի պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերով արևային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորման համակարգ է անցկացվել: Ծրագրի պայմանագրային արժեքը 4 մլն 368 հազար դրամ է, որից պետբյուջեի ներդրումը կազմում է 2 մլն 620 հազար դրամ, մնացածը համայնքային ներդրումն է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ելույթը մարզխորհրդի տարեվերջյան նիստում 23.12.2020
Հարգելի պարոն նախարար, կառավարության հարգելի ներկայացուցիչներ, պարոն պատգամավոր, համայնքների ղեկավարներ, գործընկերնե՛ր, լրագրողնե՛ր Նախ և առաջ, ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ կառավարությանը Լոռու մարզպետի պաշտոնն ինձ վստահելու համար: Ինձ համար սա մեծ պատիվ է:

Ա. Խաչատրյան. «Ջանքեր չեմ խնայելու մարզում ապահովելու փոխվստահության գործակցային մթնոլորտ» 23.12.2020
Այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում անցկացված մարզխորհրդի նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Լոռու մարզի նորանշանակ մարզպետ Արամ Խաչատրյանին: Ներկա էին կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, համայնքների ղեկավարներ, մարզի ուժային կառույցների և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ: Նախարարն իր խոսքում շեշտեց՝ մարզպետի պաշտոնում Արամ Խաչատրյանի նշանակումը կապված է իշխանության շարունակականության, ողջ երկրի և Լոռու մարզի համար ստեղծված դժվարին իրավիճակում մարտահրավերներն օր առաջ հաղթահարելու հետ:

Մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների 22.12.2020
Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյան Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Գուգարաց թեմի առաջնորդի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ բարի ծառայություն՝ ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների: Վստահ եմ՝ Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդի ջանադիր գործունեությամբ կձևավորեք ու կզարգացնեք Լոռու մարզի հոգևոր մշակույթի, մարզային և համայնքային իշխանությունների, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի: Համոզված եմ՝ Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ մարզում կյանքի կկոչվեն բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ողջունելի նախաձեռնություններ: Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ և կորով: ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ