Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների

02.12.2021

 ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարության հետ սերտ համագործակցության, բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած աջակցության համար Լոռու մարզպետարանի մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների:
«Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվել է Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Դավիթ Թամարյանը, «Նելսոն Ստեփանյան» մեդալով՝ Լոռու մարզային հողային տեսչության հողաշինության և հողօգտագործման բաժնի ավագ մասնագետ Դավիթ Ստեփանյանը, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանը, Լոռու մարզպետի տեղակալի օգնական Ալբերտ Դանիելյանը, «Ծովակալ Իսակով» մեդալով՝ Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի ավագ մասնագետ Լուսինե Պապյանը, վարորդ Հայկ Հակոբյանը:
Շնորհավորում ենք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:50:29