Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ոռոգման սեզոնի ընթացում կապահովվի գյուղացիական տնտեսությունների անխափան ջրամատակարարումը 12.04.2021
Գյուղացիական տնտեսությունների ոռոգման շրջանին զուգահեռ՝ Լոռու մարզում մեկնարկել են ջրանցքների մաքրման աշխատանքները: Գարնան նախապատրաստական և ջրանցքների մաքրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները եղել են ՋՕԸ Օձունի մասնաճյուղում: Այս պահի դրությամբ ամբողջությամբ մաքրվել են.

Քննարվեցին ընթացիկ հարցեր 09.04.2021
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրանը խորհրդակցություն անցկացրեց ուժային կառույցների մարզային ղեկավարների մասնակցությամբ: Մարզի ղեկավարը կարևորեց վերջիններիս հետ առավել սերտ համագործակցությունը և նման ձևաչափով պարբերաբար հանդիպումներ կազմակերպելու անրաժեշտությունը: Խորհրդակցության ընթացքում քննարվեցին ընթացիկ մի շարք հարցեր:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի, վարչության մասնագետների, մարզի առողջապահական հիմնարկների տնօրենների մասնակցությամբ: Օգտվելով առիթից՝ նա նախ շնորհավորեց ներկա կանանց ապրիլի 7-ի՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Խորհրդակցության հրավիրման հրատապ նպատակը Լոռու մարզում կորոնավիրուսային վարակի դեմ տարվող պայքարին, հիվանդների բուժսպասարկման հետ կապված աշխատանքներին, առկա խնդիրներին առնչվող, ինչպես նաև պլանային պատվաստումներին, սքրինինգային հետազոտություններին և աշխատանքային կարգապահությանն առնչվող մի շարք հարցերի քննարկումն էր:

Արտագնա խորհրդակցություններ՝ Փամբակ, Վահագնաձոր և Վահագնի համայնքներում 07.04.2021
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի մի խումբ պաշտոնյաների ուղեկցությամբ, աշխատանքային այցով եղավ Փամբակ, Վահագնաձոր և Վահագնի համայնքներում՝ արտագնա խորհրդակցություններ անցկացնելով համայնքների ղեկավարների, համայնքների աշխատակազմերի, ավագանու անդամների, ակտիվ բնակիչների հետ: Գ. Ասրյանին ներկայացվեցին համայնքների առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հանդիպման ընթաքում բարձրացված հարցերին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով:

Անասնաբուժական ծառայությունների կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքն ուսումնասիրելու, անասնագլխաքանակի ընտրանքային հաշվառման, ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության բնագավառում իրականացվող պետական աջակցության ծրագրի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ իրականացնելու նպատակով մարզի ղեկավարի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետները շարունակում են այցելել գյուղական համայնքներ:

Մարզպետարանի պաշտոնյաները մասնակցեցին Սուրբ Պատարագին 05.04.2021
Կիրակի առավոտյան թեմի բոլոր եկեղեցիներում մատուցվեց զատկական Սուրբ Պատարագ: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչն էր թեմակալ առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Պատարագին ներկա էին Լոռու մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, հավատացյալներ։