Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՎԻ>>. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏԱՆ ՀՅՈՒՐՆ ԷՐ

<<2020 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՎԻ>>. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏԱՆ ՀՅՈՒՐՆ ԷՐ 14.01.2020

Վանաձորի տարեցների տան բնակիչներին հունվարի 13-ին այցելեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Արամ Ռևազյանի ուղեկցությամբ: Այցի նպատակն ամանորյա տոների առթիվ տատիկ-պապիկներին շնորհավորելն էր։ Ջերմ բարեմաղթանքի խոսքեր ուղղելով՝ մարզպետը մասնավորապես նշեց․ >։

ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ

ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ 14.01.2020

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել և գործարկում է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակը. https://www.regions4growth.am/: Հարթակը նպատակ ունի ներկայացնել համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը:

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԻՄԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ  Քաղաքացիների ընդունելություն

ՓՈԽՄԱՐԶՊԵՏԻՆ ԴԻՄԵՑԻՆ ԻՆՉՊԵՍ ԱՆՁՆԱԿԱՆ, ԱՅՆՊԵՍ ԷԼ` ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ Քաղաքացիների ընդունելություն 14.01.2020

Հունվարի 14-ին փոխմարզպետ Գայանե Մարկոսյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Մարզպետի տեղակալին տարաբնույթ խնդիրներով դիմեց շուրջ 20 քաղաքացի Լոռու մարզի մի շարք համայնքներից: Հարցերի գերակշռող մասը սոցիալական բնույթի էին, ներկայացվեցին նաև անձնական, ընտանեկան, կենցաղային, ինչպես նաև՝ համայնքային նշանակության խնդիրներ։ Ալավերդի խոշորացված համայնքի Մադան թաղամասի մի խումբ բնակիչներ մարզպետի տեղակալին դիմեցին թաղամասի դպրոցահասակ երեխաներին Ալավեդրու թիվ 2 հիմնական, թիվ 5 ավագ դպրոցներ, քոլեջ և նախակրթարան տեղափոխման ծախսերի փոխհատուցման խնդրով: Վերջինս դադարեցվել է 2020թ.ի հունվարի 1-ից: Նրանք նշեցին, որ թաղամասում դպրոց չլինելու պատճառով երեխաները ավելի քան 7 կմ ճանապարհ են անցնում կրթօջախներ հասնելու համար: Գայանե Մարկոսյանի հանձնարարությամբ խնդիրն արագ ուսումնասիրվեց և լուծում ստացավ հենց տեղում:

«Սպիտակի ԲԿ» երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնի շահառուներին և բուժանձնակազմին փոխմարզպետը շնորհավորեց ամանորյա նվերներով

«Սպիտակի ԲԿ» երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնի շահառուներին և բուժանձնակազմին փոխմարզպետը շնորհավորեց ամանորյա նվերներով 13.01.2020

«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնի երեխաները ամանորյա տոներից առաջ իրենց ձեռքով պատրաստված շնորհավորական բացիկ էին ուղարկել մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանին, իսկ փոխմարզպետը, վերաբերմունքից անչափ հուզված, նրանց խոստացել էր անպայման այցելել ու անձամբ շնորհավորել Ամանորի կապակցությամբ: Այսօր այստեղ Գայանե Մարկոսյանին երեխաները և նրանց ծնողները սպասում էին մեծ անհամբերությամբ, իսկ փոխմարզպետը ձեռնունայն չէր եկել՝ բերելով զարգացնող խաղեր՝ կենտրոնի և նվերներ՝ երեխաների համար:

ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ

ԾԱՂԿԱԲԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՄԱՐԶՊԵՏԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ 10.01.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն այսօր ընդունեց Լոռու մարզի Ծաղկաբեր համայնքի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Գայանե Մարկոսյանը: Մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին 2019թ.-ին համայնքում իրականացված արդյունավետ աշխատանքների համար՝ նշելով, որ նախորդ տարի սեփական եկամուտների հավաքագրման առումով Ծաղկաբերը առաջին հորիզոնականում է. եկամուտների հավաքագրման կատարողականը կազմել է 128.3 տոկոս:

ՎԱՆԱՁՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ

ՎԱՆԱՁՈՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷՐ 08.01.2020

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել էր Վանաձորի զարգացման ծրագիրը: Հանդիպման առաջարկը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանինն էր։ Այսօր ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը մարզի ղեկավարի և Վանաձորի համայնքապետի հետ շրջեց մարզկենտրոնում՝ հստակեցնելու այն ծրագրերը, որոնք 2020 թվականի ընթացքում պետական միջոցներով կիրականացվեն Վանաձորում։ Պատասխանատուների զեկույցի համաձայն նախատեսվում է քաղաքում իրականացնել ենթակառուցվածքների բարելավման և զբոսաշրջության խթանման ծրագրեր: Մասնավորապես, հիմնովին կվերանորոգվեն Կարեն Դեմիրճյան, Գրիգոր Լուսավորիչ, Աղայան, Ներսիսյան, Նաիրի փողոցները, որոնք տարանցիկ են և Մ6 միջպետական ճանապարհի մի մասն են կազմում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06