Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Սպիտակի բժշկական կենտրոնը միացել է արյունատվության համահայկական արշավին 14.04.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը, առողջապահական կառույցների ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ, հյուրեր մասնակցել են Առողջապահության նախարարության կողմից հայտարարված և ՀՀ ԱՆ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի և «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից ապրիլի 11-ին անցկացվող արյունատվության ակցիային։ Անվարձահատույց դոնորության արշավի շրջանակում բժշկական կենտրոնում իրականացվել է արյունատվության հանձնման միջոցառում:

Ապրիլի 11-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ հրավիրվել էր մարզխորհրդի նիստ, որն անց է կացվել սուբվենցիոն ծրագրի շրջանակներում հիմնանորոգված Ալավերդու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: Նիստին ներկա էին մարզխորհրդի անդամները, իրավապահ մարմինների,ուժային կառույցների, հանրապետական գործադիր մարմինների, մարզային ծառայությունների, առողջապահական հիմնարկների ղեկավարները, ներկայացուցիչները, համայնքների վարչական ղեկավարները, այլ հրավիրյալներ: Նիստը մեկնարկել է ՀՀ օրհներգով: Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Ա. Ղազարյանը ներկայացրել է նիստի օրակարգային հարցերը:

Անցկացվել է բյուջետային հայտի շուրջ քննարկում 11.04.2025
Հայաստանի Հանրապետության 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին N 36-Ա որոշման համաձայն «2026–2028 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրի» նախագծի մշակման աշխատանքների շրջանակներում Լոռու մարզպետարանում ապրիլի 10-ին անցկացվեց բյուջետային հայտի շուրջ քննարկում:

Աշխատանքի և սոցիալական հարցրերի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, նախարարությունների Լոռու մարզպետի աշխատակազմի աջակցությամբ և Սոցիալական ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի նախաձեռնությամբ Լոռու մարզպետարանում ապրիլի 10-ին անցկացվել է քննարկում «Սոցիալական ձեռնարկատիրության դերը ՀՀ մարզերի զարգացման գործում, Դարձի՜ր Սոցիալական Ձեռներեց, շենացրու՜ Քո համայնքը» կրթական ծրագրի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել են Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սոցիալական ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի հիմնադիր, ս.գ.թ. Գոհար Մկոյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքապետարանների ոլորտային պատասխանատուներ։

Անցկացվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը 10.04.2025
Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մասնակցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստին։ Նիստը վարում էր ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Մասնակցում էին ՏԿԵՆ փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը, ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետները, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։

ՀՀ ՏԿԵ նախարարը խորհրդկցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում 09.04.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ ապրիլի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Լոռու մարզպետարանում, որին մասնակցել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի նորանշանակ տնօրեն Արկադի Չերչինյանը, մարզի համայնքների ղեկավարները, Լոռու մարզպետի աշխատակազմի, հիմնադրամի պատասխանատու պաշտոնյաներ: Խորհրդակցության նպատակը ներկայում պետբյուջեի միջոցներով և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացվող աշխատանքների, առաջիկա հրատապ անելիքների և համայնքներում առկա խնդիրների քննարկումն էր, առաջիկա աշխատանքների պլանավորումը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել նախարարին նման ձևաչափով հանդիպման նախաձեռնության համար: