Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետի նախաձեռնությամբ Ազնվաձորի բազմազավակ ընտանիքը սեփական տանիք ունի
29.07.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն Ազնվաձորում անակնկալ է մատուցել Արմինեին, ով մինչև այժմ իր հինգ երեխաների հետ ապրում էր ծանրագույն պայմաններում։
Մարզպետի նախաձեռնությամբ Արմինեն այսուհետ կունենա սեփական տուն։ Այցի ընթացքում մարզի ղեկավարը դստեր՝ Մարիայի հետ միասին անձամբ է այցելել ընտանիքին՝ կիսելու նրանց ուրախությունը։
«Որոշել էի, որ Արմինեն իր հինգ երեխաների հետ չի ապրելու ծանրագույն պայմաններում, և այսօր այդ որոշումն իրականություն դարձավ։ Չեմ թաքցնի՝ անչափ երջանիկ եմ»,- նշել է Լոռու մարզպետը։
Մանրամասները՝ տեսանյութում



