Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը Վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ և այլք:

Ապրիլի 30-ին՝ համապետական շաբաթօրյակ 15.04.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը մասնակցել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կազմակերպված խորհրդակցությանը՝ նվիրված ապրիլի 30-ին կազմակերպվելիք համապետական շաբաթօրյակին։ Շաբաթօրյակի օրը ակնկալվում է ապահովել հանրապետության տարածքում սանիտարական մաքրության բարձր մակարդակ` աղբից մաքրելով ՀՀ բոլոր համայնքները, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերը ու հարակից տարածքները։ Մաքրման աշխատանքներ կիրականացվեն սննդի և այլ ծառայություններ մատուցող ճանապարհամերձ օբյեկտներին հարող տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում, հատուկ պահպանվող տարածքներում, ջրային համակարգերի տարածքներում, կանաչ գոտիներում, պուրակներում, զբոսայգիներում և այլն:

Ներկայացվեց ավարտական և ընդունելության քննությունների կարգը 14.04.2022
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները դպրոցների ավարտական և բուհերի ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մարզային շրջայցերի միջոցով դպրոցների տնօրեններին տեղեկացնում են միասնական և կենտրոնացված քննական կարգում կատարված փոփոխությունները։ ԳԹԿ-ի քննությունների կազմակերպման բաժնի պետ Էդվարդ Սանթրոսյանն այդ նպատակով այսօր Լոռու մարզի Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում էր՝ մարզի դպրոցների տնօրեններին ներկայացնելու պետական ավարտական քննությունների նոր չափորոշիչները և ընդունելության քննությունների կարգը։ Հանդիպման մասնակցում էին նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները։

Հայտարարություն 12.04.2022
Լոռու մարզում սպորտի մասսայականացմանը և զարգացմանը նպաստելու, առողջ ապրելակերպը խթանելու նպատակով ապրիլի 30-ից մայիսի 10-ը կանցկացվի «Լոռու մարզպետի գավաթ-2022» մրցաշար՝ սեղանի թենիս և ֆուտբոլ մարզաձևերից։ Մրցույթի առաջին փուլը կանցկացվի համայնքներում, եզրափակիչ փուլը՝ Վանաձորում։ Մրցաշարին կարող են մասնակցել մարզում գործող հիմնարկ-ձեռնարկությունների 16 տարին լրացած ֆուտբոլային թիմերը, իսկ սեղանի թենիսի մրցաշարին՝ համայնքային մրցույթներում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկ-մարզուհիները։
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանում ձևավորված աշխատանքային խումբը մարտի 29-ից մեկնարկել է այցելությունները մարզի համայնքներ՝ շահառուների շրջանում գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերի վերաբերյալ պատշաճ իրազեկում իրականացնելու նպատակով՝ շահառուների խմբերի ընդլայնման նպատակով։ Նախորդ շաբաթ աշխատանքային խումբը Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արուս Թումանյանի գլխավորությամբ եղել է նաև Օձուն, Ալավերդի, Լոռի Բերդ, Գյուլագարակ, Փամբակ, Թումանյան խոշորացված համայնքներում՝ հանդիպումներ ունենալով համայնքների բնակավայրերի բնակիչների հետ։

Լոռու մարզպետարանն աջակցություն է ցուցաբերել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համալրման համար 12.04.2022
Ինչպես հայտնի է, Լոռու մարզի թվով 141 դպրոցներում գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որոնք լրացուցիչ կրթություն են ապահովում 3 ուղղություններով՝ ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում։ Լաբորատորիաները վերանորոգված և լիարժեքորեն կահավորված են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով ու սարքավորումներով։ Մարզում սարքերով համալրման կարիք ունեին միայն Վանաձորի թիվ 24 և Սպիտակի թիվ 1 դպրոցները, մինչդեռ այս խնդիրը արագ լուծում ստացավ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ։ Լոռու մարզպետարանը աջակցություն է ցուցաբերել նշյալ դպրոցներին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները նոր սարքավորումներով և գույքով համալրելու և լիարժեքորեն շահագործելու համար։



