Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երրորդ ամենամյա համաժողովը

10.10.2022

Լոռու մարզի ՔՈԱՖ սմարթ կենտրոնում արդեն երրորդ անգամ անցկացվեց «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով համաժողովը, որի ընթացքում Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից ժամանած ձեռներեցները ներկայացրեցին իրենց կողմից մատուցվող ծառայություններն ու արտադրանքը, հանդես եկան նոր բիզնես գաղափարներով։
Համաժողովը կազմակերպել էր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ)՝ համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Լոռու մարզպետարանի և այլ գործընկեր կառույցների հետ։
Համաժողովին ներկա էին ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Մհեր Խեչումյանը, գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և անհատ ձեռներեցներ։
«Բիզնես նախաձեռնությունները՝ որպես զարգացման շարժիչ ուժ» խորագրով համաժողովի ընթացքում ծավալվեցին պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով․ ստարտափեր՝ երիտասարդ մտքերի մոլորակ, զբոսաշրջություն՝ հնարավորությունների անսահման աշխարհ, գյուղատնտեսություն՝ փորձի և նորարարության մեկտեղում և ՓՄՁ-ներ՝ նախաձեռնելու, ներդնելու և իրականացնելու համարձակություն։
Համաժողովի նպատակն էր բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր փորձառություններ, ներկայացնել լավագույն փորձը, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 10:03:05