Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներն ավարտական փուլում են. Հ. Ավետիսյանը հետևել է ընթացքին

Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով իրականացվող աշխատանքներն ավարտական փուլում են. Հ. Ավետիսյանը հետևել է ընթացքին 23.12.2022

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը Լոռու մարզի 17 հանրակրթական դպրոցների շենքային պայմանների բարելավման նպատակով 99 մլն 806 հազար դրամ հատկացնելու որոշում էր կայացրել: Գումարը տրամադրվել է 2022 թ. պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարված վերաբաշխման արդյունքում՝ անհետաձգելի համարվող կապիտալ ծախսերի ծրագրի իրականացման համար: Լոռու մարզպետարանի կողմից օպերատիվ կերպով կազմակերպված մրցույթների արդյունքում՝ շինաշխատանքերը դպրոցներում հրատապ կերպով մեկնարկել ու որոշ դպրոցներում նաև ավարտվել են:

ՀՖՖ-ի կողմից Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների տրամադրվել է մարզական գույք

ՀՖՖ-ի կողմից Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների տրամադրվել է մարզական գույք 23.12.2022

Դեռևս մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ֆիզկուլտուրայի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների թարմացման նպատակով կազմակերպվել էին վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնացկել են նաև Լոռու մարզի թվով 28 հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:

«Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով

«Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով 22.12.2022

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրի և «Ազնավուր հիմնադրամի» օժանդակությամբ Լոռու մարզի «Վանաձորի բժշկական կենտրոնի» ախտաբանահյուսվածքաբանական լաբորատորիան ամբողջովին կվերազինվի և կհագեցվի նորագույն ժամանակակից, արդի միջազգային չափանիշներին համապատասխան լաբորատոր տեխնիկայով:

Անցակցվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը

Անցակցվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը 20.12.2022

Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց Լոռու մարզի «Գենդերային հարցերով զբաղվող մշտական գործող հանձնաժողովի» նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Վերջինս հանդես եկավ բացման խոսքով և ողջունեց ներկաներին՝ կարևորելով նմանատիպ քննարկումները ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնման և լուծման ուղիներ գտնելու առումով:

Լոռու մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն ամփոփեց տարեկան գործունեությունը

Լոռու մարզի առաջին անկախ կյանքի ռեսուրս կենտրոնն ամփոփեց տարեկան գործունեությունը 20.12.2022

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ն և «EREO» անկախ կյանքի ռեսուրս կենտրոնը կազմակերպել էին «Մենք տարբեր ենք, բայց հավասար» խորագիրը կրող տարեվերջյան միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին կազմակերպության և կենտրոնի՝ 2022 թվականին գրանցած հաջողություններն ու ձեռքբերումները։ Միջոցառմանը մասնակցում էին Լոռու մարզպետարանի պաշտոնյաներ, ՀԿ-ի շահառուները, գործընկերներն ու բարեկամները:

Արամ Խաչատրյանը՝  «Տարվա լավագույն մարզպետ»

Արամ Խաչատրյանը՝ «Տարվա լավագույն մարզպետ» 19.12.2022

«Որակի նշան» ընկերության կողմից կազմակերպված «Տարվա հանրային ծառայող, Տարվա ապրանքանիշ» մրցանակաբաշխությանը «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում մրցանակը շնորհվել է Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին՝ մարզային կառավարման լավագույն մոդելի մշակման, հանրային աշխատանքներում ակտիվ ներգրավվածության և բարեխիղճ աշխատանքի համար: Արամ Խաչատրյանի թեկնածությունն ընտրվել է հանրության լայն շերտերի, լրագրողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56