Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիսավորությամբ բացվեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի  նոր շենքը

Հանդիսավորությամբ բացվեց «Լիարժեք կյանք» ՀԿ-ի նոր շենքը 19.12.2022

25-ամյա պատմություն ունեցող «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությունը տարեմուտին իրականացրեց իր վաղեմի երազանքը: Հանդիսավորությամբ բացվեց «Ստեփանավանի հավասար հնարավորությունների և ներառականության խթանման համայնքային կենտրոնի» նոր շենքը, որը ՀՀ կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Լիարժեք կյանք» ՀԿ֊ին՝ Ստեփանավանի համայնքային կենտրոն ստեղծելու նպատակով:

Ուֆա քաղաքում կայացած «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովի ընթացքում ներկայացվել է Լոռու մարզի ներուժը

Ուֆա քաղաքում կայացած «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովի ընթացքում ներկայացվել է Լոռու մարզի ներուժը 19.12.2022

Դեկտեմբերի 14-16-ը Լոռու մարզի պատվիրակությունը՝ փոխմարզպետ Գոռ Ասրյանի ղեկավարությամբ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում անցկացվող ամենամյա «Միջազգային բիզնես շաբաթ» համաժողովին: Ֆորումը հեղինակավոր հարթակ է ձեռներեցության զարգացման առանցքային հարցերի համար և պետություն-բիզնես հնարավոր համագործակցության քննարկման՝ յուրօրինակ միջավայր: Այս տարի եռօրյա համաժողովը նվիրված էր արտահանման զարգացմանը, ոլորտի նորարարություններին և ներդրումներին:

Անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը»

Անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոնը» 16.12.2022

Վանաձորի «Լոռի ժամանցի կենտրոնում» անցկացվեց «Ազգային նվագարանների, ժողովրդական երգի, պարի, ասմունքի Լոռու մարզային մրցույթ-փառատոն», որը կազմակերպվել էր Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից «Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում:

Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող խումբը գումարել է առաջին նիստը

Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող խումբը գումարել է առաջին նիստը 13.12.2022

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի որոշմամբ ստեղծվել է «ՀՀ Լոռու մարզի հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության աշխատանքը համակարգող աշխատանքային խումբ», որը կղեկավարի Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը: Խմբում ընդգրկված են Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պաշտոնյաներ, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, ՄՍԾ և ՀԿ սեկտորի ներկայացուցիչներ:

«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների ներկայացում Վանաձորում

«Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների ներկայացում Վանաձորում 13.12.2022

Եվրասիա համագործակցության հիմնադրամը «Համայնքային աղքատության նվազեցում. կիրառական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում Վանաձորի Կերպարվեստի թանգարանում կազմակերպել էր «Բազմաչափ աղքատություն. թվեր, համայնքներ, պատկերներ» խորագրով տվյալների հանրային քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին մարզի համայնքների ՏԻՄ-երի, ՀԿ-ների, ՄՍԾ ներկայացուցիչներ, շահագրգիռ այլ անձինք:

Մարզում կիրականացվի ծրագիր  հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման նպատակով

Մարզում կիրականացվի ծրագիր հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման նպատակով 12.12.2022

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազակերպության «Հողերի դեգրադացիայի չեզոքացման համատեքստում Հայաստանի պարտավորությունների իրագործում հողային ռեսուսների կայուն կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագիրը: Վերջինս իրականացվում է Լոռու և Սյունիքի մարզերում՝ նպատակ ունենալով չեզոքացնել հողերի դեգրադացումը հողային ռեսուրսների ճիշտ կառավարման և դեգրադացված լանդշաֆտների վերականգնման միջոցով: Ծրագրի տևողությունը 3 տարի է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56