Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ պարգևատրվել են մարզի մի խումբ վաստակաշատ ուսուցիչներ

06.10.2022

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ Լոռու մարզպետարանում հյուրընկալվել էին մի խումբ վաստակաշատ ուսուցիչներ: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից նրանց շնորհավորել է փոխմարզպետ Գոռ Ասրյանը՝ ընդգծելով ուսուցչի աշխատանքի կարևորությունը պետության և հասարակության համար:
- Հարգարժա՛ն ուսուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում: Ձեր կրթած ու դաստիարակած, հայրենասեր սաներն այսօր, թշնամուն դեմ առ դեմ կանգնած, խիզախորեն պաշտպանում մեր սրբազան Հայրենիքի սահմաններն ու պահպանում մեր անդորրը։ Մաղթում եմ ձեզ խաղաղ, բեղմնավոր մանկավարժական գործունեություն և ամուր առողջություն, - մասնավորպես ասել է Գ. Ասրյանը:
Ուսուցիչներին շնորհավորել է նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը: Նա նշել է, որ Լոռու մարզում գործում է մարզային ենթակայության 149 դպրոց, որտեղ աշխատում են շուրջ 3000 ուսուցիչներ, և բոլորն էլ արժանի են խորին երախտագիտության ու գնահատանքի:
Ա. Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրանց ամենօրյա անձնվեր աշխատանքի համար և ընդգծել, որ մարզում աշխատող ուսուցիչների ջանքերի շնորհիվ անցած ուսումնական տարվա ընթացքում անցկացված դպրոցական առարկայական օլիմպիադաներին լոռեցի երեխաները լավագույն արդյունքներն են գրանցել՝ մրցանակային տեղերով զիջելով միայն մայրաքաղաքի դպրոցներին:
Միջոցառման շրջանակներում սերունդների կրթության, դաստիարակության գործում գնահատելի ավանդի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ շնորհակալագրերի են արժանացել Լոռու մարզի տարբեր համայնքների դպրոցների 36 վաստակաշատ ուսուցիչներ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 16:48:17