Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

2022 թ.-ի ընթացքում Լոռու մարզպետարանից դրամական աջակցություն է ստացել 853 քաղաքացի 05.01.2023
2022 թվականին Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղարությունում մուտքագրվել է ավելի քան 24.980 փաստաթուղթ (պաշտոնական և ոչ պաշտոնական գրություններ, հանձնարարականներ, դիմումներ և այլն), ընթացք տրված գրությունների քանակը կազմում է ավելի քան 18.520:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը Ամանորին և Սուրբ ծննդյան տոնին ընդառաջ այցելել է մարտական հենակետեր 03.01.2023
Դեկտեմբերի 31-ին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը որդու, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և այլ պաշտոնատար անձանց հետ միասին այցելել է Տավուշի մարզի N զորամաս:

Լոռու մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին Վարյա Մելիքյանը և Վլադիրմիր Հակոբյանը 03.01.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց վանաձորցի վաստակաշատ բժիշկ-ստոմատոլոգներ Վարյա Մելիքյանին և Վլադիրմիր Հակոբյանին: Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետի խորհրդական Տիգրան Հովսեփյանը և Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը:

Տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում 30.12.2022
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց տարեվերջյան խորհրդակցություն։ Ամփոփ կերպով ներկայացվեցին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, ձեռքբերումները, արձանագրված խնդիրները։

Պարգևատրվեցին Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկները 29.12.2022
Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Վանաձորի 2022 թվականի լավագույն մարզիկների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Միջոցառման ներկա են գտնվել նաև Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, մարզային և համայնքային իշխանությունների պաշտոնյաներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ մարզպետարանների զորահավաքային նախապատրաստության ստորաբաժանումների ղեկավարների և մշտական հիմունքներով պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու պարտականությունները կատարող աշխատակիցների հետ հանդիպում։



