Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր համայն հայությունը կրկին սգում է և խնկարկում Սպիտակի ահեղ երկրաշարժին զոհ գնացած անմեղ մարդկանց հիշատակը

Այսօր համայն հայությունը կրկին սգում է և խնկարկում Սպիտակի ահեղ երկրաշարժին զոհ գնացած անմեղ մարդկանց հիշատակը 07.12.2022

1988 թվականի ավերիչ երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ միասին Սպիտակ այցելեցին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման: Սպիտակում 1988 թ.-ի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ աղետի անմեղ զոհերի:

Կամավորությունը կփրկի աշխարհը.  միջոցառումը համախմբել էր հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի

Կամավորությունը կփրկի աշխարհը. միջոցառումը համախմբել էր հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի 06.12.2022

Դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրը, «Լոռու մարզպետին կից հասարակական կազմակերպություններից և մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի» նախաձեռնությամբ և ջանքերով կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այն անցկացվեց Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հյուրընկալ հարկի ներքո՝ համախմբելով շուրջ 60 հասարակական կազմակերպությունների, Լոռու մարզպետարանի և մարզի համայնքների ներկայացուցիչների, բազմաթիվ հյուրերի:

Քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր. մարզի պատվիրակությունը եռօրյա այցով Ֆրանսիայում է

Քննարկվել են Լոռի-ՊԱԿԱ համագործակցության կարևոր հարցեր. մարզի պատվիրակությունը եռօրյա այցով Ֆրանսիայում է 06.12.2022

Լոռու մարզի պատվիրակությունը` մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ, եռօրյա այցով գտնվում է Ֆրանսիայի ՊԱԿԱ ռեգիոնում։ Պատվիրակությունը մեկնել է Մարսել՝ ռեգիոնալ խորհրդի նախագահ Ռենո Մուզելյեի հրավերով՝ մասնակցելու «Միջերկրականի ապագան» 5-րդ միջոցառմանը։ Միջոցառմանը մասնակցել են պատվիրակություններ՝ ՊԱԿԱ ռեգիոնի հետ համագործակցող բոլոր երկրների վարչական շրջանների ղեկավարների գլխավորությամբ։

                Լոռեցիների հերթական հաջողությունը

Լոռեցիների հերթական հաջողությունը 06.12.2022

ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից անցկացվող դպրոցականների ֆուտզալի առաջնության մինչև 12 տարեկանների մրցաշարում գերազանց է հանդես եկել Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը, որը նախ հաղթող է ճանաչվել Վանաձորում, ապա դարձել նաև Լոռու մարզի առաջնության հաղթող՝ իրավունք վաստակելով մարզը ներկայացնել հանրապետական եզրափակիչ փուլում: Մարզիչներ Մհեր Պողոսյանի և Արկադի Սաֆարյանի գլխավորած թիմը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ 05.12.2022

Այսօր նշվում է Կամավորների միջազգային օրը, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել բոլոր նրանց, ովքեր երբևէ, որևէ առիթով, հնարավորություն են ունեցել անշահախնդիր կերպով, հենց այնպես, առանց որևէ ակնկալիքի, օգտակար լինել, օգնել բոլոր կարիք ունեցողներին, օգտակար լինել Հայրենիքին: Այդպիսիք, վստահ եմ, մեր շարքերում շատ-շատ են: Կամավոր լինելն, իսկապես, պատվաբեր է և հասու միայն մեծահոգի ու բարի մարդկանց:

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ 05.12.2022

Հարգելի լոռեցիներ, տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-18:00-ը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի անձնակազմը Վանաձորի «Լոֆտ»-ում (Տիգրան Մեծի 24) կհանդիպի լոռեցիների հետ: Հայտնում ենք նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ դեկտեմբերի 10-ին, հանրապետության բոլոր մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնվել են մարզային այցելություններ ու քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում անձանցից կընդունվեն անհատական դիմումներ, ըստ անհրաժեշտության կտրամադրվի խորհրդատվություն և կիրականացվի ուղղորդում։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-21 10:15:56