Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի Տարոն-2 թաղամասի թիվ 40 մանկապարտեզը հիմնանորոգվում է 24.07.2026

Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է պետական բյուջեի միջոցներով՝ 270 մլն դրամ ներդրմամբ։ «Վանաձորում չհիմնանորոգված մանկապարտեզ չենք ունենալու և ապահովելու ենք լավագույն պայմանները երեխաների համար»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Փամբակ համայնքի Բազում բնակավայրում իրականացվում է շուրջ 50 տարի սպասված ճանապարհաշինական ծրագիր 23.07.2026

Դեպի զորամաս և դպրոց տանող ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր դեռևս խորհրդային տարիներին։ Աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով։ Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 174 միլիոն դրամ։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետն այցելել է Ալավերդում հիմնանորոգվող բազմաբնակարան շենքեր 22.07.2026

«55 տարի էս շենքում ենք, սենց բան չենք տեսել»․ այսպես են իրենց տպավորությունները կիսում Ալավերդու բնակիչները՝ խոսելով իրենց շենքերում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների մասին։ Ալավերդում շարունակվում են բազմաբնակարան շենքերի շքամուտքերի հիմնանորոգման և տանիքների փոխարինման աշխատանքները։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է հիմնանորոգվող շենքեր, զրուցել բնակիչների հետ։ Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետի աշխատակազմում անցկացվել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 22.07.2026

«Որպեսզի կարողանանք արդյունք ցույց տալ, պետք է լինել կարգապահ. այս շենքի գլխավերևում եռագույն է ծածանվում, և սա երբեք չպետք է մոռանալ»,- խորհրդակցության ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսնյութում

Սև ցուցակ՝ անբարեխիղճ շինարարների համար 21.07.2026

«Անբարեխիղճ շինարարները հայտնվելու են սև ցուցակում, չեն վճարվելու, համայնքը որակյալ աշխատանք է ստանալու։ Բոլոր անորակ շինարարությունների ճակատագիրն այսպիսին է լինելու»,- Ալավերդու վերաբացված թիվ 6 մանկապարտեզ կատարած այցի ընթացքում նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ անդրադառնալով այստեղ նախկինում արձանագրված անորակ շինարարության դեպքին։ Մանրամասները՝ տեսանյութում

«Վանաձորում չհիմնանորոգված մանկապարտեզ չի լինելու». Լոռու մարզպետ 21.07.2026

Տարոն-4 թաղամասի թիվ 32 մանկապարտեզի հիմնանորոգումը` բակի բարեկարգմամբ, կավարտվի տարեվերջին։ Ներդրվում է 210 մլն դրամ՝ ամբողջությամբ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։ Հիմնանորոգման արդյունքում երեխաների համար կապահովվեն լավագույն պայմաններ։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-10-28 09:57:16