Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Նորակառույց դպրոցներին սեփականատիրոջ պես վերաբերվեք». Արեն Մկրտչյան

06.08.2026



Լոռու մարզպետ Արեն Մկտրչյանն աշխատանքային քննարկում է անկացրել դպրոցների տնօրենների և վարչատնտեսական համակարգողների մասնակցությամբ։ Մարզի ղեկավարը հատկապես կարևորել է դպրոցների շենքային պայմանների պատշաճ պահպանման, մաքրության և գույքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ապահովումը։ Արեն Մկրտչյանը կարևորել է նաև ուսուցիչների ակտիվ մասնակցությունը կամավոր ատեստավորմանը՝ ընդգծելով, որ այն նպաստում է կրթության որակի բարձրացմանը, ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ու կրթական համակարգի շարունակական կատարելագործմանը։ Մարզպետը բարձր է գնահատել նաև Լոռու մարզի դպրոցականների ակտիվ մասնակցությունն առարկայական օլիմպիադաներին և նրանց արձանագրած բարձր արդյունքները՝ նշելով, որ դրանք վկայում են հետևողական աշխատանքի մասին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-07 17:56:23