Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորում մեկնարկել է երկար սպասված ասֆալտապատումը
07.08.2026
Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է Վանաձորի Վիկտոր Համբարձումյան, Ուսանողական, Շինարարների փողոցների շինհրապարակ։ Ասֆալտապատման աշխատանքներն այստեղ արդեն մեկնարկել են։ Ծրագիրն իրականացվում է կառավարություն-համայնք համաֆինանսավորմամբ՝ շուրջ 560 մլն դրամ արժեքով։
Մարզի ղեկավարը շուրջ 20 օր առաջ էր եղել նույն թաղամասի փողոցների շինհրապարակում։ Բնակիչները հայտնել էին իրենց դժգոհությունը կատարվող շինաշխատանքների տեմպից։ Մարզի ղեկավարը լսել էր բնակիչներին, նրանց դժգոհությունն ու առաջարկները։



