Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետի նախաձեռնությամբ Ազնվաձորի բազմազավակ ընտանիքը սեփական տանիք ունի 29.07.2026

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն Ազնվաձորում անակնկալ է մատուցել Արմինեին, ով մինչև այժմ իր հինգ երեխաների հետ ապրում էր ծանրագույն պայմաններում։ Մարզպետի նախաձեռնությամբ Արմինեն այսուհետ կունենա սեփական տուն։ Այցի ընթացքում մարզի ղեկավարը դստեր՝ Մարիայի հետ միասին անձամբ է այցելել ընտանիքին՝ կիսելու նրանց ուրախությունը։ «Որոշել էի, որ Արմինեն իր հինգ երեխաների հետ չի ապրելու ծանրագույն պայմաններում, և այսօր այդ որոշումն իրականություն դարձավ։ Չեմ թաքցնի՝ անչափ երջանիկ եմ»,- նշել է Լոռու մարզպետը։ Մանրամասները՝ տեսանյութում

Ներդրվում է 6 մլն դոլար․ Օձունում կառուցվում է նոր գերժամանակակից կրթահամալիր 27.07.2026

Զրոյից կառուցվող կրթահամալիրի շինարարությունն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեի միջոցներով։ Շինարարական աշխատանքներն ընթանում են առաջանցիկ տեմպերով։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն այցելել է շինհրապարակ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, ընդգծել ծրագրի՝ սահմանված ժամկետներում ու որակով իրականացման կարևորությունը։ Մանրամասները՝ տեսանյութում

«Մենք բոլորս Ձեզ շատ սիրում ենք». քաղաքացիների գնահատականը Լոռու մարզպետի աշխատանքին՝ հերթական շրջայցի ընթացքում 27.07.2026

Վանաձորի Ներսիսյան նրբանցք 10 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում շարունակվում են նոր վերելակի տեղադրման աշխատանքները։ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հետևել է աշխատանքների ընթացքին, շրջել հարակից թաղամասում, այցելել մի շարք բակեր, ծանոթացել առկա խնդիրներին և բնակիչների հետ քննարկել հետագա աշխատանքների առաջնահերթությունները, նրանց կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները։ Մանրամասները՝ տեսանյութում

Արեն Մկրտչյանն Ալավերդում գնահատել է քաղաքի վերափոխման ընթացքը 24.07.2026

«Ալավերդին ծաղկում է. ալավերդցիներն այս օրվան տասնամյակներով սպասել են: Եվ սա շատ ոգևորող է, քանի որ տեղացիները երկար տարիներ տխրեցնող մի արտահայտությամբ էին բնորոշում Ալավերդին` մեռնող քաղաք։ Ալավերդին այսօր վերածնվող քաղաք»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը՝ հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում թվարկելով քաղաքում իրականացվող և նախատեսվող ծրագրերը: Մանրամասները՝ տեսանյութում

Օձունում կառուցվում է ժամանակակից պայմաններով նոր բուժամբուլատորիա 24.07.2026

Օձուն բնակավայրում կառուցվում է նոր բուժամբուլատորիա։ Կառավարությունն այս նպատակով ներդրել է 141 մլն դրամ, որի արդյունքում համայնքը կունենա ժամանակակից բուժհաստատություն։ Շինարարական աշխատանքների ընթացքին հետևել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը: Մարզի ղեկավարը պատասխանատուների հետ քննարկել է ծրագրի ընթացքը, դիտարկել աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում

Իրականացվող հիմնանորոգման աշխատանքները՝ Լոռու մարզպետի վերահսկողությամբ 24.07.2026

Ալավերդում շարունակվում են բազմաբնակարան շենքերի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները․ հիմնանորոգվում են շքամուտքերը, փոխարինվում են տանիքները։ «Որակի նկատմամբ խիստ վերահսկողություն ենք սահմանել, անձամբ այցելում եմ շինհրապարակներ, դիտարկում կատարված աշխատանքը»,- նշել է Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-03 09:52:50