Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր

Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր 04.07.2025

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանն հուլիսի 3-ին, խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Լոռու մարզային վարչության տեղամասերի, նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ-ի Լոռու մարզի անտառնտեսությունների ղեկավարների և ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ։ Հանդիպման նպատակը մարզի անտառտնտեսություններում արձանագրվող ապօրինի ծառահատումների դեպքերի վերաբերյալ քննարկումն էր՝ խնդիրների վերհանման և արձանագրվող դեպքերը հնարավորինս նվազեցնելու կամ բացառելու համար:

413,9 միլիոն դրամ՝  Լոռու մարզի 6 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար

413,9 միլիոն դրամ՝ Լոռու մարզի 6 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար 27.06.2025

Կառավարությունը 413,9 միլիոն դրամով կհամաֆինանսավորի Լոռու մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 6 սուբվենցիոն ծրագիր: Այդ ծրագրերն են՝ • Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի գլխավոր փողոցների լուսավորության համակարգի արդիականացում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով), • Ստեփանավան համայնքի Ստեփանավան բնակավայրի քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգում (աշխատանքներն իրականացվել են 95 տոկոսով),

«Վանաձորի երգի թատրոնի» 25-ամյակի կապակցությամբ պարգևատրվել են կոլեկտիվի անդամները

«Վանաձորի երգի թատրոնի» 25-ամյակի կապակցությամբ պարգևատրվել են կոլեկտիվի անդամները 26.06.2025

Այսօր՝ հունիսի 25-ին, Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանը հյուրընկալել էր «Վանաձորի երգի թատրոնի» կոլեկտիվին՝ շնորհավորելու թատրոնի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Հ. Ավետիսյանը «Վանաձորի երգի թատրոնի» հոբելյանական տարեդարձի առթիվ կոլեկտիվին մաղթել է երկար տարիների բեղմնավոր գործունեություն և մեծ բեմեր: -Ձևավորվելով դժվարին ժամանակահատվածում՝ դուք կարողացել եք հաղթահարել բազում դժվարություններ: Դուք ձեր արհեստավարժությամբ ճաշակ եք թելադրում մեր հանրությանը, ներկայացնում թե՛ հայկական և թե՛ համաշխարհային երաժշտարվեստի լավագույն գործերը: Մաղթում եմ ձեզ առավել մեծ բեմեր և լեփ-լեցուն դահլիճներ,-ասել է մարզպետի պաշտոնակատարը:

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկում՝ Լոռու մարզում

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի իրազեկում՝ Լոռու մարզում 24.06.2025

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի շրջանակում հունիսի 20-ին Լոռու մարզպետարանում անցկացվեց իրազեկման հանդիպում։ Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետի աշխատակազմի և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի փոխգործակցությամբ։ Մասնակցում էին Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուս Թումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության անասնաբուժության բաժնի գլխավոր անասնաբույժներ Լուսինե Չոբանյանը և Լիլիթ Բաղադասարյանը:

Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ

Բուժաշխատողի մասնագիտական օրվա առթիվ պարգևատրվեցին մի խումբ նվիրյալներ 24.06.2025

Բուժաշխատողի օրվա առթիվ հունիսի 23-ին Լոռու մարզպետի աշխատակազմի կողմից Վանաձորի տիկնիկային թատրոնում կազմակերպվել էր հանդիսավոր միջոցառում: Այդ առիթով հրավիրվել էին մարզի առողջապահական հիմնարկների բուժաշխատողները: Մարզպետի պաշտոնակատար, մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանի կողմից գնահատանքի ջերմ խոսքերի արժանացան մարզի առողջապահության ոլորտի աշխատակիցները. -Ձեր ամենօրյա գործը պահանջում է բացառիկ պատասխանատվություն, համբերություն ու հոգատարություն, քանի որ ձեր ձեռքերում մարդկային կյանքեր են։ Ձեր նվիրումով է, որ մեր մարզի առողջապահական համակարգը շարունակում է կայունորեն զարգանալ՝ ապահովելով որակյալ ծառայություններ և հուսալի աջակցություն մեր քաղաքացիներին,- ասաց նա:

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը

Լոռիում մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը 24.06.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր՝ հունիսի 23֊ին, Լոռու մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի թիվ 18 միջնակարգ դպրոց, որտեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաներ դասավանդող ուսուցիչների վերապատրաստումը: 5-օրյա դասընթացի ընթացքում ուսուցիչները ծանոթանում են բնագիտական նոր լաբորատորիաներում առկա սարքավորումների գործարկման և տեխնիկական սպասարկման կանոններին՝ դրանց արդյունավետ օգտագործման նպատակով: Ողջունելով վերապատրաստման մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է՝ բնագիտական և տեխնոլոգիական առարկաների դասավանդման որակի բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը մեծ ներդրումներ է կատարում՝ այդ թվում դպրոցներում ստեղծելով արդիական լաբորատորիաներ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-02 14:21:10