Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ 11.08.2023

Սիրելի երիտասարդնե՛ր Սրտանց շնորհավորում եմ ձեզ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ: Դուք եք մեր ապագայի հույսն ու երազանքներն իրականացնողը: Ուրախությամբ պետք է փաստենք, որ մեր երկիրն այսօր ունի այնպիսի երիտասարդություն, որն իր անսպառ եռանդով ու ավյունով կանգնած է մեր երկրի ու ժողովրդի բարօրությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության առաջնագծում: Մեր երկրի, այդ թվում՝ Լոռու մարզի երիտասարդները փայլում են բոլոր ասպարեզներում՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և այլն՝ մեզ տալով հավատ ու վստահություն առ այն, որ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Ներկայի որակյալ և կիրթ երիտասարդությունը կայուն և պայծառ ապագայի առհավատչյան է:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը  Շինարարի օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարի օրվա առթիվ 11.08.2023

Սիրելի՛ շինարարներ, ոլորտի՛ նվիրյալներ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Շինարարարի օրվա առթիվ: Այսօր դուք շարունակում եք մեր նախնիների գործն ու ձեզնից է կախված նաև, թե ինչ ենք փոխանցելու հաջորդ սերունդներին։ Ձեր գործն անչափ կարևոր է մեր մարզի բոլոր բնակավայրերի համար, որովհետև ձեր աշխատանքով է, որ չքնաղ Լոռիում կառուցվում են շենքեր, այգիներ, ճանապարհներ, եկեղեցիներ, այլ կառույցներ: Շինարարի աշխատանքի արդյունքով են նաև պայմանավորված մեր ազգային տնտեսության զարգացումը, ժողովրդի բարեկեցությունը և, առհասարակ, մեր երկրի շենացումը: Ուստի զարմանալի չէ շինարարի հանդեպ մեր ժողովրդի ունեցած հարգանքն ու ակնածանքը, քանզի հենց նրա ձեռքերով են վեր հառնում ազգային հարստություններն ու փոխանցվում գալիք սերունդներին:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երկաթուղայինների օրվա կապակցությամբ 04.08.2023

Հարգելի՛ երկաթուղայիններ Ամեն տարվա օգոստոսի առաջին կիրակի օրը նշվում է՝ որպես Երկաթուղայինների օր, ուստի թույլ տվեք այս տոնական օրվա առիթով իմ անկեղծ և ջերմ շնորհավորանքներն ուղղել ձեզ՝ մասնագիտական տոնի` Երկաթուղայինի օրվա կապակցությամբ: Երկաթուղային տրանսպորտը միշտ էլ հատուկ տեղ է զբաղեցրել Հայաստանի, մասնավորապես՝ Լոռու մարզի կյանքում: Մեր մարզում է գտնվում երկաթուղային տրանսպորտի ամենաբարդ ինժեներական կառույցը: Մարզն ունի 12 երկաթուղային կայան, որոնց անխափան գործունեությունն ապահովվում է հենց ձեր՝ գիշերուզօր, անշահախնդիր, տքնաջան աշխատանքի շնորհիվ:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ 04.07.2023

Սիրելի՛լոռեցիներ, շնորհավորում եմ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին: Սահմանադրությունը ժողովրդի և պետության համար ունի կարևորագույն նշանակություն: Այն անկախ պետականության կարևորագույն խորհրդանիշներից է, ներքին համերաշխության, կայունության և երկրի բնականոն զարգացման ապահովման հիմնական երաշխավորներից մեկը: Մեր պետականության պատմության ընթացքում ընդունված յուրաքանչյուր Սահմանադրություն նշանավորել է մի նոր էջ մեր պետության կյանքում: Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և ապագայի համար:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ԽՈՍՔԸ ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 22.06.2023

Խոր ցավով տեղեկացա կուսակցական, քաղաքական, պետական գործիչ, ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի անժամանակ մահվան մասին: Որքա՜ն կիսատ գործեր մնացին, որքա՜ն անելիքներ կային: Ցավոք, դրանք անկատար մնացին: Հմուտ գործչի խորհուրդներն ու հորդորներն օդ ու ջրի պես անհրաժեշտ էին ավելի երիտասարդ գործընկերներին: Վ. Խաչատրյանի հստակ դիրքորոշումը մեր երկրի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ շատ համարձակ էին և կարող էին էական բեկում մտցնել մի շարք կարևոր խնդիրների լուծման տեսանկյունից:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողների օրվա առթիվ 21.06.2023

Սիրելի՛ բուժաշխատողներ, առողջապահական համակարգի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, այսօր՝ Բուժաշխատողների մասնագիտական օրվա առթիվ, իմ շնորհավորական ջերմ ուղերձներն եմ հղում ձեզ: Ձեր գործունեությունը, որն, ինչ խոսք, առաքելություն է, կենսակերպ, պահանջում է ծայրաստիճան պատասխանատվություն և անձնուրացություն, քանզի երբ հիվանդը ձեր կարիքն է ունենում, մոռացության եք տալիս թե՛ ձեր անձնական կյանքը և թե՛ ցանկացած այլ գործ: Քչերին է տրված արհեստավարժ, հոգատար, մի խոսքով իսկական բժիշկ, բուժաշխատող լինելու շնորհը և հենց այդ նվիրյալներն են իրենց ուսերին տանում մարդկության հույսերն ու սպասումները՝ դեպի կյանք վերադարձնելով հուսահատության շեմին հայտնված զավակին ու ծնողին, քրոջն ու եղբորը, տատին ու պապին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:44:11