Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Գրողների համաշխարհային օրվա առթիվ 03.03.2025
Գրական աշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, ստեղծագործողնե՛ր, սիրելի՛ ընթերցողներ, սրտանց շնորհավորում եմ Գրողների համաշխարհային օրվա կապակցությամբ: Սա բոլոր նրանց տոնն է, ովքեր հարստացնում են մեր՝ դարերից եկած անկրկնելի գրականությունը և բոլոր նրանց, ովքեր մեծագույն գոհունակությամբ ու սրտի թրթիռով կարդում են այդ գրվածքները։

Սիրելի՛ լոռեցիներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ, զինծառայողնե՛ր ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրվա կապակցությամբ: Այս օրը մեր տոնացույցի կարևոր օրերից մեկն է, քանզի նշում ենք Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր բանակի 33-րդ տարեդարձը: Հայ ժողովրդի՝ ազատ, անկախ երկիր ունենալու մեծագույն երազանքը դարերով մշտապես ուղեկցվել է սեփական հզոր բանակ ունենալու նպատակադրմամբ և այդ է նաև պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը առանձնահատուկ ակնածանք է տածում բանակի և հայ զինվորի նկատմամբ:

Ազգային անվտանգության ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Բարձր գնահատանքի է արժանի ձեր դերն ու առաքելությունը մեր պետականության անվտանգության ապահովման կարևորագույն գործում: ԱԱԾ աշխատակիցների գործունեության առանցքում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ապահովումը, սահմանադրական կարգի պահպանությունը: Շատ բան է կախված նաև յուրաքանչյուր աշխատակցի նվիրումից, պատասխանատվության գիտակցումից, արհեստավարժությունից:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի Ամանորի շնորհավորական ուղերձը 03.01.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, շուտով կղողանջեն ամանորյա զանգերը և մենք կթևակոխենք 2025 թվական: Պատմություն է դառնում 2024 թվականը ևս, որը Հայաստանի Հանրապետության ու նրա պետականության պատմության, ժողովրդի կյանքում ու նրա հիշողության մեջ արձանագրվում է՝ որպես մարտահրավերների, միաժամանակ մի շարք բարեփոխումների ու ծրագրերի իրականացման տարի:

Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այսօր լրանում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի 36-րդ տարելիցը։ Օրը ծանր հիշողություններով է համակում բոլոր նրանց, ովքեր տարերային աղետի վկան ու ականատեսն են եղել, ովքեր կորցրել են հարազատ ու սիրելի մարդկանց, ընկերների: Այսքան տարի անց էլ ծանր հիշողությունները չեն խամրում և ցավը չի մեղմանում: Հիշատակի այս օրը ուզում եմ ցավակցական խոսք հղել այն ընտանիքներին, ովքեր կորուստներ ունեցան: Ցավոք, կորստի վիշտն անամոքելի է անգամ այսքան տարիներ անց, սակայն կյանքը շարունակվում է՝ մեզ կոչելով արարել, ստեղծել ու զարգացնել մեր համայնքները, մարզը, երկիրը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Կամավորների միջազգային օրվա առթիվ 05.12.2024
Սիրելի՛ հայրնակիցներ, դեկտեմբերի 5-ին նշում է Կամավորների միջազգային օրը, այն մարդկանց տոնն, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։ Այս օրը ևս մեկ առիթ է և հնարավորություն ընդգծելու կամավորական աշխատանք իրականացնելու պատրաստ բոլոր մարդկանց մեծ դերակատարությունը հասարակական կյանքի բոլոր բնագավառներում: Անշահախնդիր կերպով արված, առանց փոխհատուցման ակնկալիքի՝ թեկուզ ամենափոքր աշխատանքն անգամ մարդասիրության մեծագույն դրսևորում է և արդեն իսկ խոսում է անձի բարձր մարդկային հատկանիշների մասին: