Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ
Սիրելի՛ շինարարներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Շինարարների մասնագիտական օրվա կապակցությամբ։ Լոռին դարերով եղել է արարողի, ստեղծարար մարդու ոգեշնչման աղբյուր։ Այսօր էլ դուք՝ շինարարներդ, ձեր ամուր ձեռքերով շարունակում եք այդ պատմական ավանդույթը՝ կառուցելով մեր մարզի ներկան ու ապագան։ Լոռու յուրաքանչյուր քարակերտ շինություն իր մեջ կրում է շինարարի ձեռքի վարպետությունը՝ Ախթալայի վանքի շքեղ գմբեթներից մինչև Հաղպատի ու Սանահինի ճարտարապետական գլուխգործոցները։
Սիրելի՛ երկաթուղայիններ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Երկաթուղայինների օրվա կապակցությամբ։ Երկաթուղին մշտապես առանցքային դերակատարություն է ունեցել Լոռու մարզի տնտեսության զարգացման գործում: Մարզի հզոր արդյունաբերական անցյալը, գեղեցիկ բնությունը և աշխարհագրական կարևոր դիրքը երկար տարիներ մեր երկիրը կապել են արտաքին աշխարհի և հարևան շրջանների հետ՝ հենց երկաթուղային հաղորդակցության շնորհիվ։ Այն ունեցել է ոչ միայն տրանսպորտային, այլև պատմական ու քաղաքակրթական կարևոր դեր: Դեռևս 19-րդ դարի վերջին կառուցված Թբիլիսի-Ալեքսանդրապոլ երկաթուղին, որն անցնում էր Լոռվա սարահարթով, նշանակալի փուլ էր տարածաշրջանի զարգացման համար։
Սիրելի՛լոռեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունը մեր անկախ պետականության հիմնասյունն է, իրավական պետության և ժողովրդավարական հասարակության կայացման առանցքը։ Այն ոչ միայն մեր երկրի հիմնական օրենքն է, այլև յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու ազատությունների երաշխիքը։ Սահմանադրության նկատմամբ հարգանքը յուրաքանչյուրիս պարտքն է, իսկ դրա պահանջների պահպանումը՝ մեր համատեղ պատասխանատվությունը։
Սիրելի բուժաշխատողներ, առողջապահական համակարգի ներկայացուցիչնե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ՝ խորին երախտագիտություն հայտնելով ձեր անձնվեր աշխատանքի, մասնագիտական նվիրումի և մարդասիրական առաքելության համար։ Ձեր ամենօրյա գործը պահանջում է բացառիկ պատասխանատվություն, համբերություն ու հոգատարություն, քանի որ ձեր ձեռքերում, հաճախ բառի ամենաբուն իմաստով, մարդկային կյանքեր են։
Սիրելի՛ երեխաներ, թանկագի՛ն ծնողներ, հարգելի՛ բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տոնը աշխարհի միլիոնավոր մանուկների օրն է և այդ մանուկներին խինդ ու ժպիտ պարգևողների, նրանց անամպ երկինքը պաշտպանողների տոնը: Մանուկների թոթովախոս ամեն մի բառը, նրանց վճիտ ու անմեղ հայացքը, նրանց անզուսպ քրքիջն ու հրճվանքը անհամեմատելի են աշխարհում գոյություն ունեցող ցանկացած բարոյական կամ նյութական արժեքների հետ:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ 27.05.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ: 107 տարի առաջ՝ մայիսի 28-ը, հայերի փրկության, վերապրումի և վերածննդի մեկնարկի օրն էր: Տևական ընդհատումից հետո Հայաստանը ձեռք բերեց անկախություն ու պետականություն: Այդ բաղձալի նպատակին հասնելու ճանապարհը, սակայն, չափազանց բարդ էր:



