Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ 30.04.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցիներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ: Հայ մարդու համար աշխատանքը մշտապես եղել է ոչ միայն ապրուստի միջոց, ոչ միայն բարեկեցության աղբյուր, այլև ձեռքբերումների, մշակույթի, կենսակերպի այցետոմս՝ որպես հայի ստեղծագործ մտքի և արարող ձեռքի արգասիք՝ որ երկրում էլ լինի: Սակայն մեր ամենամեծ ձեռքբերումները սերնդեսերունդ կերտում ենք մայր Հայաստանում:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ 29.04.2025
Պարարվեստի հարգելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Պարի միջազգային օրվա կապակցությամբ: Այս տոնը այն եզակի օրերից մեկն է, որը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս խոսել պարի լեզվով: Պարը գեղեցկություն է, վեհություն, արվեստ, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա պատմությունը:

ԼՈՌՈւ ՄԱՐԶՊԵՏ ԱՐԱՄ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՔԱՂԱՔԱՑՈւ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 28.04.2025
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ լոռեցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Քաղաքացու օրվա կապակցությամբ։ Քաղաքացին յուրաքանչյուր պետության հիմնասյունն է: Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը պատիվ է և միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն: Քաղաքացու օրը ոչ միայն օրացուցային տոն է, այլև ունի խորհրդանշական մեծ կարևորություն: Այն սերտորեն կապված է ժողովրդավարության գաղափարի հետ: Ժողովրդավարությունը ենթադրում է խոսքի, արտահայտվելու ազատություն, տեղաշարժի ազատություն և մի շարք այլ ազատություններ ու դրանք լիարժեքորեն տրված են մեր հասարակությանը:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ 25.04.2025
Սիրելի՛ հայրենակիցներ, լոռեցինե՛ր, այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, աշխարհասփյուռ հայությունը գլուխ է խոնարհում 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության կողմից իրականացված եղեռնի զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն զոհերի հիշատակի առջև: Մեզ հետ միասին ոճիրը դատապարտում են նաև այն բոլոր պետությունները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն մարդկության դեմ, և պահանջում, որ այլևս երբեք չկրկնվեն նման ոճրագործությունները:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի ուղերձը Ոստիկանության օրվա կապակցությամբ 16.04.2025
Ոստիկանության հարգելի՛ աշխատողներ, վետերաննե՛ր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը մշտապես ծառայել է հարազատ ժողովրդին, հարկ եղած դեպքում՝ պաշտպանել հայրենիքի սահմանային անվտանգությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարեգրությունը հերոսական բազմաթիվ էջեր ունի: Այդ տարեգրությունը խիզախման, անձնվիրության վառ օրինակների հուշամատյան է:

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի շնորհավորական ուղերձը Թատրոնի միջազգային օրվա առթիվ 27.03.2025
Թատերարվեստի սիրելի՛ գործիչներ, բեմի՛ նվիրյալներ, շնորհավորում եմ ձեզ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Պատահական չէ, որ մեզ համար արվեստի այս ճյուղն ամենասիրելիներից մեկն է, ամենահոգեհարազատը, և դա բնական է, քանի որ թատրոնը հայ ժողովրդի պատմական ընթացքի մշտական ուղեկիցն է:



