Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

01.06.2021

 Սիրելի՛ երեխաներ,
մեր կյանքի գարուննե՛ր
ի սրտե շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ձեր ներկայնությունից մեր կյանքը դառնում է առավել գունեղ ու պայծառ, ձեր զրնգուն ու անհոգ ծիծաղը մեզ թևեր է տալիս՝ ավելի բարի ու երջանիկ իրականություն ստեղծելու, ավելի անառիկ ու զարգացած երկիր կառուցելու, որպեսզի դուք ունենաք անհոգ մանկություն, իսկ մենք՝ մեծահասակներս, կարողանանք ձեզ ժառանգել բարեկեցիկ ու խաղաղ հայրենիք:
Սիրելի՛ փոքրիկներ,
մեզ՝ մեծահասակներիս, ձեր ծնողների, տատիկ-պապիկների ու հարազատների համար շատ կարևոր է, որ դուք լավ սովորեք, փայլուն արդյունքներ գրանցեք կրթության, մշակույթի, սպորտի բնագավառներում՝ մեզ հպարտանալու բազմաթիվ առիթներ ընձեռելով: Դուք եք մեր ապագան, ու շատ կարևոր է, որ լավ մարդ ու հայրենիքին պիտանի քաղաքացի մեծանաք:
Առանձնահատուկ շնորհավորում եմ նաև Ձեզ, սիրելի´ ծնողներ, քանզի ձեր ուսերին է դրված մանուկներին ընտանեկան ջերմությամբ շրջապատելու, արժանապատիվ սերունդ դաստիարակելու առաքելությունը:
Կրկին շնորհավորելով տոնի առթիվ` խաղաղ երկինք ու անհոգ մանկություն եմ մաղթում Ձեզ, փոքրի՛կ բարեկամներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23