Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

02.07.2021

Սիրելի՛ լոռեցիներ,
շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ։
Սահմանադրությունը մեզ համար բացարձակ արժեք է, որի նշանակության գիտակցումը և արժևորումը կարևորություն ունի մեր այսօրվա և վաղվա օրվա համար:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշը: Յուրաքանչյուր պետության համար շատ կարևոր է նաև օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացի ունենալ, հետևաբար՝ մեծ ջանքներ են ուղղված այդ գործառույթն իրականացնելու համար:
Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման ճանապարհին:
Սահմանադրության անվերապահ կատարումը բոլորիս սրբազան պարտականությունն է, և Հայաստանի իշխանությունները հասարակության աջակցությամբ շարունակում են իրավական դաշտի բարեփոխումներն ու անկախ դատական համակարգի կայացմանն ուղղված քայլերը, որոնք միտված են մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, իսկ այստեղ բնակվող յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, իրավունքներն ու ազատություններն՝ առավել պաշտպանված:
Մենք ամենքս մեր չափով ու մեր տեղում՝ անկախ տարիքից, զբաղեցրած պաշտոնից, մասնագիտությունից՝ պատասխանատվության բարձր զգացում պետք է ունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ, ինչն առավելապես պայմանավորված է նաև օրենքների գերակայության արժևորմամբ:
Կրկին շնորհավորելով այս կարևոր տոնի առթիվ` մաղթում եմ բոլորիս խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59