Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Շինարարների օրվա առթիվ

06.08.2021


Հարգելի շինարարնե՛ր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական օրվա առթիվ:
Այս տոնը հիրավի արտահայտում է մեր անսահման երախտագիտությունն ու հարգանքը շինարարի մասնագիտության հանդեպ:
Հայ ժողովրդի կառուցելու, արարելու շնորհքը դարերի պատմություն ունի, սերտաճած է նրա գոյությանը, և հայի ձեռքերով ստեղծված ամեն մի կառույց մեր ժողովրդի ինքնության յուրատեսակ անձնագիրը լինելով, նաև՝ համաշխարհային քաղաքակրթության ակունքներից է:
Շինարարների մի մեծ բանակ ամեն օր նվիրված աշխատանքով կառուցում է մեր երկիրը, փոխում այն՝ դարձնելով ավելի լավը,
բարեկեցիկ ու գեղեցիկ։
Պատմականորեն հայ շինարարները, նրանց թվում նաև՝ լոռեցիները, աշխարհին հայտնի են հմուտ շինարարի համբավով և թողած անգնահատելի ժառանգությամբ:
Հարգելի՛ հայրենակիցներ,
ուզում եմ երախտագիտությամբ հիշենք շինարարների այն սերունդներին, ովքեր հիմքից կառուցել են Լոռու քաղաքներն ու գյուղերը, արդյունաբերական, մշակութային, ուսումնական, առողջապահական, կենսական նշանակության այլ կառույցներ, կամուրջներ ու ճանապարհներ: Նրանց փառապանծ անունների հետ է կապվում նաև մեր չքնաղ Լոռու պատմությունը: Առհասարակ, կառուցելը հայ մարդու համար կենսական պահանջ է:
Մենք երախտիքի մեծ զգացողությամբ ենք հիշում նաև ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանը լծված, մեր ավիրված բնակավայրերը վերակառուցած շինարարներին:
Վստահ եմ, որ մեր հայրենիքում, մեր Լոռիում, շինարարների մուրճի զնգոցները հնչելու են միշտ՝ կառուցելով ու վերակառուցելով մեր հայրենիքի ամեն մի անկյունը. սա է նաև ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը:
Այս տարի ևս Լոռու մարզում իրականացվում են աննախադեպ քաղաքաշինական ու ճանապարհաշինական ծրագրեր և այդ ծրագրերի հաջող ընթացքը մեծապես կախված է հե՛նց ձեր ներդրած ջանքերից, սիրելի՛ շինարարներ:
Կրիկին շնորհավորելով տոնի առթիվ, մաղթում եմ քաջառողջություն, մասնագիտական նորանոր հաջողություններ ու ապագա սերունդներին մնայուն արժեքներ փոխանցելու անսպառ ուժ և եռանդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00