Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Ուղերձներ, շնորհավորանքներ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

12.08.2021

 Սիրելի՛ երիտասարդներ, ի սրտե շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:
Մենք ուժեղ ենք մեր երիտասարդներով, հպարտ ենք որ մեր երկրին ու մեր հանճարեղ նախնիներին արժանի սերունդ է մեծանում, և նա է ստանձնելու մեր բազմաչարչար հայրենիքի ապագայի ղեկը: Ձեր նորանոր գաղափարները, ամուր կամքը, ճկուն միտքն և բազում ոլորտներում ունեցած նվաճումներն են այն հիմնաքարերը, որոնք Հայաստանի համար ապահովելու են զարգացում ու առաջընթաց, իսկ դա սարերի ետևում չէ:
Մեր երիտասարդությանը սպասվում է լրջագույն աշխատանք պետականության ամրապնդման, զարգացման, հասարակական նորանոր նվաճումների, մեր պատմական հարուստ ժառանգության պահպանման գործում:
Ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ, բնականաբար մեծանում է երիտասարդության դերն ու ներգրավվածությունը ամենատարբեր ոլորտներում: Արագընթաց զարգացումների այս ժամանակահատվածում փոփոխությունները տեղի են ունենում անընդհատ, արագ ու անկանխատեսելի: Եվ այս պայմաններում երիտասարդների դերը մեր հասարակությունում կտրուկ բարձրանում է, քանզի երիտասարդությունն է այն ուժը, որ կարող է արագ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Երիտասարդությունը նաև ժամանակի զարկերակը զգալու, մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է:
Մենք մեր հերթին մեր ողջ ներուժով մշտապես նեցուկ ենք կանգնելու մեր երիտասարդությանը՝ նրա ներուժն ու կարողություններն ուղղորդելով երկրի առանցքային խնդիրների լուծմանը:
Սիրելի' երիտասարդներ, ևս մեկ անգամ շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ և մաղթում անհոգ կյանք, խաղաղ երկինք, հաստատակամություն՝ ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:39:23