Տեղեկատվական կենտրոն
Ուղերձներ, շնորհավորանքներ

ՀԱՂԹԵԼԸ ԴԱՐՁԵԼ Է ՆԱԽԱՊԱՅՄԱՆ 09.10.2020
Այսօր պահն առավել քան վճռորոշ է․ հաղթանակը մոտ է, սահմանագծին կենաց ու մահու պայքար մղող հայորդին՝ անպարտելի։ Մեզ բաժին հասած այս պատերազմը մեր հող ու ջրի, մեր ինքնության, մեր հարատևության կռիվն է։ Ու մենք պարտավոր ենք հաղթել մեր անցյալի ու ներկայի հերոսների, մեր վաղվա օրվա ու սպասվող ամենագունեղ այգաբացերի համար։ Ժամանակը Հայոց պատմության տարեգրքում այս բացառիկ հերոսական օրերի մասին դեռ շատ կխոսի։ Այսօր, սակայն, արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի համայն հայության հավատամքի, ուժի, միասնության, համախմբվածության, անհնարինը հնարավորի վերածելու գոյապայքարում մենք արդեն իսկ հաղթել ենք։

Ձեր սուրբ աղոթքներն ու անգին խորհուրդները թող ուղեկից լինեն մեր անպարտելի քաջերին 05.10.2020
Սիրելի՛ ուսուցիչներ Արդեն 9 օր շարունակվող արցախյան գոյամարտը մոռացնել չի տվել Ձեր մասնագիտական օրը, քանզի մեծագույն է ձեր ներդրումը մեր հին ու նորագույն պատմության ընթացքում տոնվող բոլոր հաղթանակներում, մեր ազգի համար վճռորոշ նշանակություն ունեցող իրադարձություններում: Այսօր Ձեր կրթած ու դաստիարակած սերունդներն են առաջնագծում կռիվ տալիս մեր հող ու ջրի, մեր ինքնության պահպանման ու հավիտենականության իրավունքի համար:

Հպարտ եմ ձեզնով, երախտապարտ եմ յուրքանչյուրիդ 02.10.2020
Սիրելի լոռեցիներ՝ ավագ,մանուկ ու երիտասարդ խոնարհումս ձեզ: Խոսքեր չեմ գտնում երախտագիտությունս հայտնելու բոլորիդ անխտիր: Այսքա՜ն համախմբվածություն ու միասնականություն, այսքա՜ն նվիրվածություն մեր հայրենիքին, հող ու ջրին մեր...

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի 27.09.2020
Հարգելի՛ հայրենակիցներ Սիրելի՛ լոռեցիներ Այժմ բռունցքվելու պահ է: Մեր ընդհանուր նպատակը մեկն է' համախմբվել, վճռականություն և միասնականություն ցուցաբերել: Միասնության շնորհիվ են կերտվել մեր հաղթանակները, ու այս անգամ էլ հաղթանակը մե՜րն է լինելու: Մեր գործն արդար է. մեր քաջարի զինվորները, մեր զավակները, եղբայրները պաշտպանում են իրենց հող հայրենին: Հերթական արկածախնդրությունը, վստահ եմ, կրկին ծանր հետևանքներ է ունենալու իր բախտը փորձել ցանկացող արյունռուշտ ոսոխի համար:

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏ ԱՆԴՐԵՅ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ 18.09.2020
Սիրելի՛ լոռեցիներ, շնորհավորում եմ մեզ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Անկախության օրն, անկասկած, մեր երկրի տոնական օրացույցի ամենապայծառ ու կարևորագույն տոներից է: Հայաստանի անկախ պետականության վերակերտումը մեր ժողովրդի` 20-րդ դարավերջի ամենամեծ նվաճումն էր: Ժողովրդի հավաքական գիտակցության մեջ հասունացել էր պետականության գաղափարը, ստեղծվել ազգային ինքնագիտակցությունը, և սա մեր ամենամեծ նվաճումներից մեկն էր:

Բարի՛ օր, Ռումինիա, Հարգիտա և Գեորգենի: Լոռեցիների և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ «Հայկական օրեր» ավանդական 10-րդ փառատոնի բոլոր մասնակիցներին, Հարգիտայում ապրող մեր բոլոր ազգակիցներին, եղբայրական հունգար և ռումին ժողովուրդներին: Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունն իր ուրույն նպաստն է բերելու երկկողմանի համագործակցության առավել սերտացմանը՝ ի փառս մեր ազգերի՝ հազարամյա պատմություն ունեցող դարավոր բարեկամության ու փոխշահավետ համագործակցության: